Մատչելի հղումներ

Օգնություն կանչող ձայները լռում են. զոհերի թիվը Թուրքիայում և Սիրիայում աճում է՝ անցնելով  20,000-ը


Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժեղ վերջին տասնամյակում ամենաավերիչ աղետից վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 20,000 մարդ։ Հաղորդում է AP գործակալությունը։

Արտակարգ իրավիճակների բրիգադները շարունակում են աշխատել շուրջօրյա՝ Թուրքիայում՝ փլատակների տակից դուրս բերելով դեռևս ողջ մարդկանց:

7,8 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները հարվածել են Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանային շրջանին, որտեղ ավելի քան 13,5 միլիոն մարդ է ապրում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը այցելել է Ադիյամանի ավերված օգնության կենտրոն։ Մինչ այդ նա եղել է երկրաշարժի էպիկենտրոնին հարող Գազիանթեփ քաղաքում և թուրք-սիրիական սահմանին:

«Հնարավոր չէ պատրաստ լինել նման աղետի», - ասել է Էրդողանը. «Մենք մեր քաղաքացիներից ոչ մեկին անտեր չենք թողնի»:

Հաթայում Էրդալ Քահիլոգուլլարին, ում կինը և երկու երեխաները գտնվում էին փլուզված շենքի փլատակների տակ, կիսվել է իր վրդովմունքով «Ամերիկայի Ձայնի» թուրքական ծառայության հետ: Հաթայ նահանգում զոհվել է ավելի քան 3300 մարդ։

«Լավ, բոլորը մարդ են: Բայց մի՞թե 80 մարզը բավական չէ։ Ինչպե՞ս կարող է 80 մարզը չօգնել 10 մարզին. 10 ժամ ուշանալը լավ է, բայց ոչ երկու օրով ուշանալը օգնելու համար: Մենք նույնիսկ ջուր չունենք»,- ասել է նա՝ ավելացնելով. «Ես ձայներ եմ լսում, որոնք ասում են. «Հայրիկ, փրկիր ինձ», ես հուսահատ եմ։ Ես ոչինչ չեմ կարող անել: Ես պարզապես սպասում եմ այստեղ»։

Թուրքիայի պաշտոնյաները հայտնել են, որ զոհվել է ավելի քան 17,000 մարդ, ավելի քան 63,000-ը վիրավորվել է:

Ըստ Սիրիայի Դամասկոսի կառավարության և փրկարար խմբերի տվյալների՝ մահացել է առնվազն 2530 մարդ:

Սա աշխարհի ամենամահաբեր սեյսմիկ իրադարձությունն է 2011 թվականի երկրաշարժից և ցունամիից հետո, որոնք Ճապոնիայում մոտ 20,000 մարդու կյանք խլեցին:

Էրդողանը յոթօրյա համազգային սուգ և եռամսյա արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից անմիջականորեն տուժած 10 նահանգներում։

Ամբողջ աշխարհից որոնողական խմբերն ու շտապ օգնությունը ժամանել են Թուրքիա և Սիրիա ողջ մնացածների հուսահատ որոնումներով: Որոշ ձայներ, որոնք օգնություն էին կանչում, լռել են։

«Մենք լսում էինք նրանց ձայնը, նրանք օգնություն էին կանչում»,- ասել է Ալի Սիլոն, ում երկու հարազատներին չի հաջողվել փրկել Թուրքիայի Նուրդաղի քաղաքում։

Ավելի քան 8000 մարդ դուրս է բերվել Թուրքիայում ավերակներից, ասել է փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, իսկ մոտ 380000-ը ապաստանել են կառավարական ապաստարաններում կամ հյուրանոցներում։ Նրանք հավաքվել էին առևտրի կենտրոններում, մարզադաշտերում, մզկիթներում և համայնքային կենտրոններում, իսկ մյուսները գիշերն անցկացնում էին դրսում՝ ծածկոցներով փաթաթված՝ հավաքվելով կրակների շուրջ:

Երկրաշարժի գոտին լի է տեղահանվածներով սահմանի երկու կողմերում՝ ավելի քան մեկ տասնամյակ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով: Սիրիական կողմից տուժած տարածքը բաժանված է կառավարության կողմից վերահսկվող տարածքների և երկրի վերջին ընդդիմության կողմից վերահսկվող անկլավի միջև, որը շրջապատված է Ռուսաստանի կողմից աջակցվող կառավարական ուժերով: Մինչդեռ Թուրքիան հակամարտությունից միլիոնավոր փախստականների տունն էր:

«Ճգնաժամ՝ ճգնաժամի վրա»

Չորեքշաբթի օրը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի մշտական համակարգողը հայտարարել է, որ երկրաշարժից ամբողջ երկրում տուժել է 10,9 միլիոն մարդ: Երկրաշարժից առաջ երկրում արդեն 15,3 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ուներ ավելի քան մեկ տասնամյա քաղաքացիական պատերազմի պատճառով:

«Այսպիսով, դա ճգնաժամ է ճգնաժամի վրա», - ասել է Էլ-Մոսթաֆա Բենլամլիհը ՄԱԿ-ում Դամասկոսից տեսագրված ճեպազրույցի ժամանակ:

Վերջինիս խոսքով՝ միայն Հալեպում նրանք գնահատում են, որ տների մեկ երրորդը վնասվել կամ ավերվել է, ինչի հետևանքով մոտ 100,000 մարդ տեղահանվել է:

Մարդիկ ունեն վառելիքի պակաս, ցուրտ է, ճանապարհներն ու ենթակառուցվածքները վնասված են:

Պարենի համաշխարհային ծրագրով այդ տարածքում նախատեսված պարենային պաշարները Բենլամլիհի խոսքերով բավարար են մեկ շաբաթվա ընթացքում 100,000 մարդու կերակրելու համար:

Պարենի համաշխարհային ծրագիրը դիմել է 46 միլիոն դոլարի խնդրանքով՝ առաջիկա երեք-չորս ամիսների ընթացքում Թուրքիայում և Սիրիայում կես միլիոն մարդկանց պարենային օգնություն տրամադրելու համար:

Բացի այդ, գլխավոր ճանապարհը, որը ՄԱԿ-ն օգտագործում է Թուրքիայի Գազիանթեփից դեպի Սիրիայի հյուսիս-արևմուտք օգնություն տրամադրելու համար, վնասվել է երկրաշարժից և փակվել:

«Այսպիսով, մենք չկարողացանք որևէ օգնություն ուղարկել. մենք այլընտրանքային ուղիներ էինք փնտրում», - ասել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հումանիտար տարածաշրջանային համակարգող Մուհաննադ Հադին:

XS
SM
MD
LG