Մատչելի հղումներ

ԱՄՆ ուղերձով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին՝ կոչ անելով լարվածությունը թուլացնելու ուղի գտնել 


ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը իր ամենօրյա մամլո ասուլիսում պատասխանել է ՀՀ ատգործնախարարի Թուրքիա կատարած այցի, ՀՀ-Ադրբեջան խաղաղ գործընթացի ու տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցերին: Ի պատասխան լրագրողի հարցին Հայաստանի արտաքին գործերի նախարարի Թուրքիա կատարած այցի հետևանքների վերաբերյալ, հատկապես տարածաշրջանում խաղաղության ջանքերի շուրջ, Փրայսը նշել է.

«Թողնենք այդ երկու կառավարությունները իրենք խոսեն իրենց ներգրավվածության մասին: Մեր ուղերձը Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին այն է, որ ամհրաժեշտ է լարվածությունը թուլացնելու ուղի գտնել՝ գործընթացը նորից համապարփակ և կայուն խաղաղության ուղու վրա դնելու համար: Մենք ներգրավված ենք եղել այդ ջանքերում, ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, և կշարունակենք անել այն ամենն ինչ, հնարավոր է կողմերի հետ ուղիղ, բազմակողմ հաստատությունների և խմբերի միջոցով ներգրավվածությամբ՝ այդ գործընթացն առաջ մղելու համար: Մենք հույս ունենք, որ մյուս երկրները կուղարկեն ճիշտ նույն ուղերձը»,- ասել է նա։

Ի պատասխան հարցին «երկրաշարժի դիվանագիտության» դերի գնահատման մասին, Հայաստանի ու Թուրքիայի օրինակով, որոնք նախկինում հարաբերություններ չեն ունեցել, Նեդ Փրայսը շեշտել է, որ Վաշինգտոնը ողջունում է աշխարհի տարբեր երկրների ջանքերը՝ ուղղված Թուրքիայի ժողովրդի, Սիրիայի ժողովրդի աջակցությանը փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերից հետո: Նա ընդգծել է՝ շատ երկրներ ցուցաբերել են աջակցություն, որն անհրաժեշտ է երկրաշարժերի հետևանքները վերացնելու համար:

XS
SM
MD
LG