ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացմանը՝ Հայաստանից Թուրքիա օգնություն տեղափոխելու համար: Գրառման մեջ ասված է.
«Այսպիսով, ականատես ենք, թե ինչպես տասնամյակների թշնամությունը մի կողմ է դրվել՝ հուսահատ վիճակում մարդկանց օգնելու համար: 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասցվի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկում է 100 տոննա օգնություն և որոնողափրկարարական խումբ», գրել է Սամանթա Փաուելը: