Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն ապացույցներ է ներկայացրել Ուկրաինայի պատերազմում իրանական դրոների օգտագործման վերաբերյալ


Թեհրանն ասում է, որ Ռուսաստանին «փոքր քանակությամբ» անօդաչու սարքեր է մատակարարել Ուկրաինա ներխուժելուց առաջ

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները փորձել են փարատել կասկածները, որ Իրանը անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմի համար՝ հրապարակելով հակամարտությունում ներգրավված անօդաչու սարքերի լուսանկարներ և վերլուծություններ՝ ցույց տալու համար Թեհրանի ուղիղ մասնակցությունը:

Լոնդոնում կայացած ճեպազրույցի ժամանակ Պաշտպանության հետախուզական գործակալության վերլուծաբանները ցուցադրել են անօդաչու թռչող սարքերի լուսանկարները, որոնք հարձակվում են Ուկրաինայի վրա, ինչպես նաև անօդաչու սարքերի լուսանկարներ, որոնք նախկինում կապված են եղել Իրանի հետ:

Կառուցվածքային մանրամասների համեմատությունը ցույց է տալիս, որ Ուկրաինայում օգտագործվող զենքերը «չի տարբերվում» Shahid-131 և Shahid-136 հարվածային անօդաչու թռչող սարքերից և Mohajer-6 տեսակի դրոներից, որոնք օգտագործվում են Մերձավոր Արևելքում:

Կատարված աշխատանքի ցուցադրումը նպատակ ունի համոզել կառավարություններին և միջազգային կազմակերպություններին Թեհրանի ներգրավվածության մեջ։ Իրանը հայտարարել է, որ Ռուսաստանին «փոքր քանակությամբ» անօդաչու թռչող սարքեր է մատակարարել մինչև Ուկրաինա ներխուժումը, բայց ոչ այն բանից հետո, երբ ռուսական զորքերը անցած տարվա փետրվարին անցան Ուկրաինա:

Առկա ապացույցները այլ բան են հուշում, ասել է Պաշտպանության հետախուզական գործակալության պաշտոնյան՝ տեղեկատվության զգայուն բնույթի պատճառով չհրապարակելով իր անունը:

«Իրանը Ռուսաստանի գործընկերն է հակամարտությունում»,- ասել է պաշտոնյան։

Հոդվածը պատրաստվել է «Associated Press» գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG