Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը սահմանափակում է  իրանական ընկերությունների արտահանումը՝ Ռուսաստանի համար անօդաչուներ արտադրելու համար


Միացյալ Նահանգները նոր առևտրային սահմանափակումներ է կիրառում իրանական յոթ կազմակերպությունների նկատմամբ՝ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար, որոնք Ռուսաստանը օգտագործել է Ուկրաինայիդեմ, հայտնել է ԱՄՆ առևտրի նախարարությունը։

Այդ ընկերությունները և այլ կազմակերպություններն ընդգրկվել են ԱՄՆ արտահանման վերահսկման ցուցակում, զբաղված են ԱՄՆ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականության շահերին հակասող գործունեությամբ:

Առևտրի նախարարության «ցանկում» լրացումները տեղադրվել են ԱՄՆ Դաշնային ռեգիստրում՝ կառավարության ամենօրյա ամսագրում, նաև պաշտոնապես հրապարակվել են:

2022 թվականի փետրվարից Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց ի վեր Միացյալ Նահանգները և ավելի քան 30 այլ երկրներ ձգտել օգտագործել արտահանման վերահսկողությունը՝ սահմանափակելու Ռուսաստանի հասանելիությունը տեխնոլոգիաներն:

Իրանական կազմակերպությունների շարքում են ինքնաթիռների շարժիչների նախագծում և արտադրություն իրականացնող կազմակերպություն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժեր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետազոտական և ինքնաբավ ջիհադ կազմակերպությունը:

Կազմակերպությունների ցանկացած մատակարարից պահանջվում է ունենալ ապրանքներ և տեխնոլոգիաներ առաքելու լիցենզիաներ, սակայն ակնկալվում է, որ դրանք մերժվեն, բացառությամբ սննդի և դեղորայքի մատակարարներից: Լիցենզիաները կվերանայվեն յուրաքանչյուր դեպքի համար:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը Նյու Յորքում ասել է. «Պատժամիջոցները չեն ազդում Իրանի անօդաչու թռչող սարքերի արտադրության կարողությունների վրա, քանի որ դրանք ամբողջովին արտադրվում են երկրի ներսում, պատկանում են Իրանին»:

Հունվարին Կանադան հայտարարեց, որ Ուկրաինայի համար գնելու է ԱՄՆ-ի արտադրության ազգային առաջադեմ հրթիռային համակարգ (NASAMS): NASAMS-ը կարճ և միջին հեռահարության ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգ է, որը պաշտպանում է անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և օդանավերի հարձակումներից: Միացյալ Նահանգները երկու NASAMS է տրամադրել Ուկրաինային, և ավելին ճանապարհին են:

Այլ ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպիսիք են Patriot-ը, խոստացել են Ուկրաինային Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները և Նիդեռլանդները:


XS
SM
MD
LG