Նրանցից երկուսը Վիեննայում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության անդամներ են, եւս երկուսը` ՌԴ դեսպանատան աշխատակիցներ։
Ավստրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ վտարված դիվանագետները «իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործողություններ են կատարել»: Նրանք պետք է լքեն երկիրը ոչ ուշ, քան փետրվարի 8-ը։
Ըստ Kurier թերթի՝ ռուս դիվանագետները կասկածվում են լրտեսության մեջ։ Հրատարակության համաձայն՝ Ավստրիայի ԱԳՆ-ն դիվանագետներին արտաքսելու մասին հայտարարել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի՝ Կիև այցելության հաջորդ օրը։
Վերջին անգամ Ավստրիան ռուսական ներկայացուցչությունների աշխատակիցներին արտաքսել էր անցյալ տարվա ապրիլին. այնուհետև Ռուսաստան ուղարկվեցին Վիեննայում դեսպանատան երեք աշխատակից և Զալցբուրգում գլխավոր հյուպատոսության մեկ դիվանագետ։ ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է նույն կերպ՝ վտարելով Ավստրիայի դեսպանատան չորս աշխատակցի։
Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկզբից ի վեր ավելի քան 200 ռուս դիվանագետներ արտաքսվել են ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից։ Հաղորդվում է, որ նրանց գործունեությունը «հակասում է անվտանգության շահերին»: Ռուսաստանը պատասխան քայլեր է ձեռնարկել:
Սույն հոդվածը կազմվել է "Ազատություն" ռադիոկայանի տեղեկության հիման վրա: