Եվրախորհրդի ղեկավարն ասել է, որ ԵՄ-ն կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:
Եվրամիության ղեկավարը հանդես է եկել ի պաշտպանություն արեւմտյան երկրների կողմից Ուկրաինային տանկերի մատակարարմանը՝ օգնելու Կիեւին դիմակայել ռուսական ներխուժմանը։
«Մոտ մեկ տարի Ռուսաստանը հետապնդում է ոչնչացման ռազմավարություն, ահաբեկչության ռազմավարություն՝ ռմբակոծության միջոցով փորձելով ստիպել ուկրաինացի ժողովրդին ենթարկվել», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Բայց ուկրաինացիները դիմադրում են».
«Մենք՝ Եվրամիությունը, կշարունակենք աջակցել նրանց այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։ Եկել է ժամանակը, նրանց շտապ անհրաժեշտ է լրացուցիչ տեխնիկա, և ես անձամբ եմ հանդես գալիս Ուկրաինային տանկեր մատակարարելու օգտին»։
Սույն հոդվածը կազմվել է ‘’Ազատություն’’ ռադիոկայանից ստացված տեղեկության հիման վրա: