Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն ընդլայնում է Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության ծավալները


Մոսկվան հայտարարում է, որ ուժեղացնելու է իր ռազմական կարողությունները։ Սակայն միեւնույն ժամանակ չի փակում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության հետ շփումների բոլոր դռները ու նույնիսկ ցանկանում է սկսել բաձր մակարդակի բանակցություններ:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Վաշինգտոնում անցկացված երկկողմ հանդիպման ժամանակ քննադատեցին Մոսկվայի ագրեսիան։

‘’Ռուսաստանը շարունակում է գործել պարզապես անհավատալի ձեւերով ու դաժանությամբ’’, ասել է Բայդենը: Իսկ Ռյուտեն հայտարարել է Կիևին ավելի մեծ աջակցություն տրամադրելու մասին:

‘’Մենք որոշել ենք ևս 2,5 միլիարդ դոլար ծախսել Ուկրաինային այս պատերազմում օգնելու համար’’, ասել է նա ու ավելացրել, որ շեշտը դնելու են հակաօդային պաշտպանության համակարգի վրա:

Ռուսաստանն էլ իր հերթին է փորձում զարկ տալ զինված ուժերին: Ինչպես այս երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է ասել, իրենց նպատակն է. «Ուժեղացնել ռազմածովային նավատորմի, օդատիեզերական ուժերի և ռազմավարական հրթիռային ուժերի մարտական բաղադրիչը»:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, ռուս պաշտոնյաների և ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Ջ. Բերնսի միջեւ բարձր մակարդակով բանակցությունների հնարավորությունը չի բացառում: Նրա խոսքերով, այն կարող է լինել օգտակար հանդիպում: ‘’Սակայն հստակ ժամկետներ ես չգիտեմ’’, ասել է նա:

Այս ընթացքում ՆԱՏՕ-ն Ռուսաստանի ռազմական գործողությունների նկատմամբ ուժեղացնում է իր հետախուզական գործունեությունը Ռումինիայի մերձակայքում: Հյուսիսատլանտյան դաշինգքն այստեղ տեղակայել է երեք նոր ինքնաթիռներ: Իսկ Ուկրաինայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մշտական ներկայություն է հաստատել՝ օգնելու պաշտպանել գլխավոր միջուկային հաստատությունները:

Արամ Վանեցյան

XS
SM
MD
LG