Մատչելի հղումներ

«Ուզու՞մ են արդյոք ռուսները պատերազմ»


Պատերազմի նկատմամբ Ռուսաստանում հասարակական կարծիքը ենթարկվում է կտրուկ տատանումների: Օրինակ, 2022 թվականի աշնան կեսերին, մոբիլիզացիայի առաջին ալիքից հետո, պատերազմը շարունակելու կողմնակիցների թիվը գրանցեց կտրուկ անկում մինչեւ 34 տոկոս, սակայն ավելի ուշ նորից հասավ 80-ի: Այսպիսով, ըստ հարցումների, ռուսները կարծես թե պատրաստ են դիմանալ մոբիլիզացիայի երկրորդ ալիքին: Այս մասին է գրում The Wall Street Journal-ը: Եվ դա այն դեպքում, երբ նորակոչիկների մահվան մասին տեղեկություններ պարբերաբար են գալիս ճակատից։

Բանակցություններին կողմ արտահայտվողների առավելագույն ցուցանիշը հոկտեմբերին հասել էր 57%-ի: Այժմ բանակցությունների կողմնակիցները կազմում են միայն 50%։

Դնեպրի դեմ ռուսական հրթիռային հարձակումները և Ուկրաինայից ստացված ողբերգական մյուս տեղեկություններն այնքան էլ նկատելիորեն չեն ազդում հարցումների վրա, ասում են սոցիոլոգները։ «Պարզապես այդ մասին լուրերը ամբողջական և օբյեկտիվ ձևով չեն հասնում ռուս հանդիսատեսին, որը կենտրոնացած է հիմնականում հեռուստատեսությամբ պաշտոնական տեղեկատվություն ստանալու վրա»,- պարզաբանում է նա։ «Լավագույն դեպքում, մարդիկ ստանում են իրադարձությունների մակերեսային պատկերացում՝ առանց մանրամասների»:

Բնակչության մեծ մասը գոհ է այս վիճակից, կարծում է Լևադա կենտրոնի տնօրեն Դենիս Վոլկովը։ Նրա խոսքերով, հասարակության այդ հատվածը նախընտրում է չխորանալ Ուկրաինայում տեղի ունեցողի մեջ, փորձելով այդ եղանակով իրենց հեռու պահել հոգեկան տրավմաներից:

Այսպիսով, հասարակական կարծիքի վրա ավելի մեծ չափով ազդում են ոչ թե կոնկրետ իրադարձություններ, այլ այն, ինչը հաճախ կոչվում է եսասիրական շահ:

Միաժամանակ, Դենիս Վոլկովն ասում է, որ սոցհարցումների արդյունքներով կարելի է եզրակացնել, որ ռուսները կարողանում են դիմանալ մոբիլիզացիայի հերթական ալիքին։

Քաղաքագետ, սոցիոլոգ Բորիս Կագարլիցկին, որը Ռուսաստանի արդարադատության նախարարության որոշմամբ ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ, ասում է, թե Ռուսաստանում մարդկանց ճնշող մեծամասնությունը հրաժարվում է պատասխանել սոցիոլոգներին։ ‘’Հարցերին պատասխանում է յուրաքանչյուր ութ քաղաքացուց մեկը, ասում է նա, ու ավելացնում, որ այդպիսով չի կարելի ասել, որ նման հարցումներն արտահայտում են հասարակության կարծիքը:

Բացի այդ, ասում է նա, Ռուսաստանում մարդիկ հաճախ չեն տալիս այն պատասխանը, ինչպես իրենք են մտածում:

Արամ Վանեցյան

Վիկտոր Վլադիմիրով

XS
SM
MD
LG