Զինտեխնիկան նախատեսված է Լեհաստանի և Լիտվայի համար
Նիդեռլանդների Վլիսինգեն նավահանգիստ են ժամանել ԱՄՆ-ից մեծ քանակությամբ տանկեր և մարտական զրահատեխնիկա, որից հետո դրանք կփոխադրվեն Լեհաստան և Լիտվա՝ ՆԱՏՕ-ի արևելյան թեւն ուժեղացնելու շրջանակներում։
«Նավահանգիստ է ժամանում մոտ 1250 միավոր զինտեխնիկա», - ասում է գնդապետ Ռոբերտ Քելլամը, ով վերահսկում է գործողությունը ամերիկյան կողմից:
Ժամանող զրահատեխնիկան ներառում է M-1 Abrams տանկեր և Beardley մարտական զրահամեքենաներ 2-րդ բրիգադի մարտական թիմից, 1-ին հեծելազորային դիվիզիայից, որը տեղակայված է Թեքսասի Ֆորդ Հուդում:
Նիդեռլանդների զինված ուժերն օգնում են պահպանել ծովային անվտանգությունը և ապահովել նավահանգստի տարածքը, որտեղ կտեղակայվի տեխնիկան՝ մինչև դրանց մեկնումը:
2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր մարտական խմբավորումը Բալթիկ ծովից հյուսիսից մինչև Սև ծովի հարավ ընկած տարածքում։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա