Մատչելի հղումներ

WSJ. ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի նավթարդյունաբերության դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը


ԱՄՆ-ն և Արևմուտքում նրա դաշնակիցները քննարկում են ռուսական նավթարդյունաբերության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, մասնավորապես՝ նավթամթերքի գների սահմանափակումը։

Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ի գանձապետարանի պաշտոնյաներն այս շաբաթ հանդիպումներ են անցկացնում Եվրոպայում։ Նրանք քննարկում են Ռուսաստանի Դաշնությունից նավթամթերքների դեմ առաջիկա սահմանափակող միջոցառումների մանրամասները։

Պատժամիջոցները ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։

Հրապարակման աղբյուրները նշել են, որ նախատեսվում է ուժի մեջ դնել ռուսական նավթամթերքի գների երկու սահմանափակում: Սահմանափակումներից մեկը վերաբերելու է արտահանման ապրանքներին, մասնավորապես դիզելային վառելիքին վրա, մյուսը՝ ցածրարժեք ապրանքներին, օրինակ՝ մազութին:

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյա Բեն Հարիսն այս շաբաթ կայցելի Լատվիա, Լիտվա, Էստոնիա և Լեհաստան՝ քննարկելու պատժամիջոցների և գների սահմանաչափի հարցը։

XS
SM
MD
LG