Մատչելի հղումներ

Ուկրաինական կողմ. Ռուսաստանի արձագած բոլոր անօդաչու սարքերը խոցվել են


Ուկրաինան երկուշաբթի օրը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները խոցել են բոլոր ռուսական անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվել են Ռուսաստանի Դաշնության հերթական զանգվածային հարձակման ժամանակ: Սա վերջին շրջանում Ռուսաստանի կողմից հասցված հարվածների արդեն երրորդ ալիքն էր։

Կիևն ասում է, որ նոր մարտավարությունը վկայում է ռուսական կողմի հուսահատության մասին, քանի որ Ուկրաինայի կարողությունը պաշտպանել իր օդային տարածքը մեծացել է:

«Հիմա երթուղիներ են փնտրում և փորձում են ինչ-որ կերպ հարվածել մեզ, բայց նրանց ահաբեկչական մարտավարությունը չի աշխատի։ Մեր երկինքը կվերածվի վահանի»,- Telegram-ում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բարձր է գնահատել իր հայրենակիցների անձնազոհությունը և ընդգծել, որ Ռուսաստանի ջանքերն անօգուտ կլինեն։

«Անօդաչու սարքերը, հրթիռները, մնացած ամեն ինչ նրանց չեն օգն, որովհետև մենք միասնական ենք: Նրանց էլ միավորում է միայն վախը»,-ասել է Զելենսկին։

Ռուսաստանի արձագած բոլոր անօդաչու սարքերը խոցվել են
please wait

No media source currently available

0:00 0:02:12 0:00

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատել են ողջ գիշեր՝ խոցելով եկող անօդաչու թռչող սարքերը։

Կիևի շրջանի ղեկավար Օլեքսեյ Կուլեբան ասում է, որ ռուսները շահիդ անօդաչուների մի քանի ալիքներ են գործարկել։ Նպատակը կարևոր ենթակառուցվածքներն են:

Հունվարի 2-ի վաղ առավոտյան Կիևում խոցված ռուսական ռազմական անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Ուկրաինայի մայրաքաղաքի հյուսիս-արևելյան շրջանում, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Ռուսաստանի զինված ուժերը դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը երկու գիշեր շարունակ հրթիռներով և անօդաչու սարքերով գրոհել են Կիևը։

Կիևի Դեսնյանսկի շրջանի հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա վիրավոր երիտասարդը, հայտնում է Կլիչկոն Telegram-ի իր էջում։

Reuters-ը չի կարողացել ինքնուրույն հաստատել այս տեղեկությունը։

Կեսգիշերից քիչ առաջ Կիևում և Արևելյան Ուկրաինայի մեծ մասում օդային հարձակման տագնապ էր, որը տևել է երկու ժամ: Ուկրաինայի նախագահի օգնական Կիրիլո Տիմոշենկոյի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են ճանապարհին և վնասել շենքը։

Դեսնյանսկի շրջանը գտնվում է Դնեպրի ձախ ափին և Ուկրաինայի մայրաքաղաքի ամենախիտ բնակեցված բնակավայրն է։

Ուկրաինայի արևելքում տարածաշրջանային ռազմական հրամանատարությունը հայտնել է, որ հունվարի 2-ի առավոտյան հակաօդային պաշտպանության համակարգերը Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի շրջաններում ոչնչացրել են իրանական արտադրության ինը «Շահեդ» անօդաչու թռչող սարք:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG