Մատչելի հղումներ

ԱՄՀ. 2023 թվականը ծանր է լինելու համաշխարհային տնտեսության մեծ մասի համար


Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստալինա Գեորգիևայի խոսքով, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Չինաստանի տնտեսական աճը դանդաղում է

Կիրակի օրը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարն ասել է, որ համաշխարհային տնտեսության մեծ մասի համար 2023 թվականը դժվար տարի է լինելու, քանի որ երեք հիմնական «շարժիչների»՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Չինաստանի տնտեսությունների աճի տեմպերը դանդաղում են։

Այս տարի «ավելի ծանր կլինի, քան նախորդ տարում էր, քանի որ երեք խոշոր տնտեսությունների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի տնտեսական աճը միաժամանակ դանդաղում է, CBS-ին տված հարցազրույցում պնդել է ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան:

Հոկտեմբերին ԱՄՀ-ն նվազեցրեց 2023 թվականի համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումները` հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի շարունակական ազդեցությունը, ինչպես նաև գնաճի հետ կապված ճնշումները և կենտրոնական բանկերի կողմից սահմանված բարձր տոկոսադրույքները:

«Վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը, ամենայն հավանականությամբ, կլինի համաշխարհային մակարդակի կամ ավելի ցածր»,- ասել է Գեորգիևան:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG