Այսօր ռուսական սուպերմարկետներում գներն աճել են մինչև 20%-ով: Գների բարձրացում նկատելի է տեղական բոլոր ապրանքների վրա: Ինչ վերաբերում է Արևմուտքում արտադրվող ապրանքներին, ապա դրանց ներկրումներն ընդհանրապես դադարել են: Վերլուծաբաններն ասում են, որ իրավիճակը կարող է վատթարանալ։
Ռուս տնտեսագետ Նատալյա Զուբարևիչի խոսքերով, «Պատժամիջոցները երկար կտևեն։ Ոչ թե ամիսներով, այլ տարիներով։ ((FLASH)) Եկամուտները երկար ժամանակ չեն ավելանա։ Մարդիկ կաղքատանան»։
Արևմտյան պատժամիջոցները ռուս արտադրողներին թողել են առանց պահեստամասերի և այլ նյութերի։ Վերլուծաբանները նշում են, որ վաճառքի ծավալները որոշ ոլորտներում, օրինակ՝ ավտոմոբիլային արդյունաբերությունում, նվազել են ավելի քան 80%-ով։
Դմիտրի Պոտապենկոն մոսկվացի գործարար-տնտեսագետ է: Նա ասում է, որ իրավիճակը Ռուսաստանում, թեև դանդաղ, բայց ուղղություն է վերցրել դեպի վատագույնը, քանի որ կան արդյունաբերության ճյուղեր, որոնք լիովին դադարել են գոյություն ունենալ:
Պաշտոնական թվերն այլ պատկեր են տալիս. Ռուսաստանի նախագահը վերջերս բարձր է գնահատել Ռուսաստանում գրանցված գործազրկության ցածր թիվը:
Իսկ ահա փողոցներում ճգնաժամի ընկալումն այլ երանգ ունի:
Էստելա Կամենեւան, որը նախկինում աշխատել է կինոարդյունաբերությունում, այժմ գործազուրկ է և պայքարում է բարձրացող գների պայմաններում:
Նա բողոքում է, որ գնաճը մեծապես է վնասում հատկապես նրանց, ովքեր ամեն օր ստիպված են դեղեր ընդունել:
Անհանգստանում է նաեւ ՏՏ ոլորտում աշխատող Արտյոմ Բորոկը: Սակայն կան շատերը, ովքեր իրենց մխիթարում են այլ երկրներում եւս գրանցվող գնաճով:
Տնտեսագետները կանխատեսում են գների շարունակական աճ և նույնիսկ մատակարարումների կրճատման պատճառով որոշ ճյուղերի, այսպես ասած, հաշմանդամություն:
Սակայն այս ամենի մեջ չխորանալու դեպքում, Մոսկվայում գտնվող անձանց համար, թվում է, թե մայրաքաղաքում սովորական ամառ է:
''Ամերիկայի Ձայն''
յ