Ընթանում Ուկրաինայի առաջնորդ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի այցը Վաշինգտոն, ուր նա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Ուկրաինայի պաշտպանողականության մեծացման հնարավորությունները: Առաջնորդները նաև անցկացրել են համատեղ ասուլիս
«Ուրախ եմ, որ կարողացաք իրականացնել այս այցը»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկիին:
Նախագահ Զելենսկին Վաշինգտոն է ժամանել դեկտեմբերի 21-ին: Սա Ուկրաինայի առաջնորդի առաջին օտարերկրյա այցելությունն է Ռոիսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամաբ սանձազերծած պատերազմից ի վեր:
Վաշինգտոն ժամանելուն պես Զելենսկին ասել է, որ իր այցի նպատակն է երախտագիտություն հայտնել Միացյալ Նահանգներին՝ Ուկրաինային աջակցությւոն ցուցաբերելու համար, ինչպես նաև բանակցություններ վարել՝ երկրի պաշտպանողական կարողությունը ուժեղացնելու համար։
Երկու նախագահների հանդիպումը Սպիտակ տանը սկսվել է ժամը 14:00-ին, որին հաջորդեց համատեղ մալո ասուլիսը: Հանդիպման մեկնարկին նախագահ Բայդենը կրկին վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը աջակցելու Կիևին Ռուսասատնի ագրեսիայի դեմ պայքարում:
Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին ասել է, որ ցանկանում էր ավելի շուտ այցելել ԱՄՆ և երախտագիտություն հայտնել ԱՄՆ-ի նախագահին իր և բոլոր ուկրաինացիների անունից։ Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Բայդենին, ԱՄՆ-ի Կոնգրեսին և բոլոր ամերիկացիներին աջակցության համար։ Զելենսկին նաև Բայդենին է փոխանցել ուկրաինական մարտական խաչ շքանշանը ՌԴ-ի ագրեսիայի դեմ պատերազմի մասնակից հերոս ուկրաինացի զինվորականի անունից:
Ասուլիսիս մեկնարկին նախագահ Բայդենն ասել է, որ իր հանդիպումը Ուկրաինայի նախագահի հետ տեղի է ունենում սանձազերծած պատերազմի 300-րդ օրը, երբ Ռուսաստանի նախագահը «ուժեղացրել է իր դաժան հարձակումները» Ուկրաինայի դեմ: ԱՄՆ նախագահը նման գործողություններն որակում է սարսափելի և ընդգծում, որ Մոսկվան օգտագործում է ձմեռը որպես զենք ընդդեմ Ուկրաինայի։
Բայդենը նշել է, որ ամերիկյան ժողովուրդը և ամերիկյան իշխանությունները երբեք չեն լքի Ուկրաինային, որը պայքարում է իր ազատության համար։ Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային կփոխանցի այն ամեը, ինչ վերջինիս անհարժեշտ է պաշտպանվելու և մարտի դաշտում հաջողության հասնելու համար»։
«Պարոն նախագահ, մի՛ անհանգստացեք. մենք կկանգնենք Ուկրաինայի կողքին, որքան անհրաժեշտ է»,- ասել է Բայդենը ասուլիսիս ավարտին:
Բայդենն ընդգծել է, որ իրենք չեն ցանկանում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատման և երրորդ համաշխարհային պատերազմի բռնկում։ Դրա հետ մեկտեղ, նախագահը շեշտել է ՆԱՏՕ դաշինքի միասնականությունը ՌԴ-ի ագրեսիային դիմակայելու հարցում:
Սպիտակ տան ղեկավարը ևս մեկ անգամ հորդորել է ԱՄՆ Կոնգրեսին շարունակել աջակցել Ուկրաինային բոլոր ոլորտներում։ Նա նաև հայտարարել է Ուկրաինային 1,8 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։ Դա պաշտպանողական զինատեսակ է, շեշտել է ԱՄՆ-ի նախագահը ի պատասպխան լրագրողների հարցին, որ դրանց տրամադրումը կարող է հանգեցնել լարվածութփյան աճին:
Իր հերթին Վոլոդիմիր Զելենսկին ևս մեկ անգամ ջերմորեն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ վարչակազմին այս պատմական այցի հնարավորության և օժանդակության համար։ Ընդգծելով այս աջակցության կարևրությունը՝ Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ի նոր ռազմական օգնությունը կնպաստի Ուկրաինայի երկնքի և ուկրաինական քաղաքների պաշտպանությանը:
Նախագահ Զելենսկին վստահություն է հայտնել, որ անկախ նրանից, որ ԱՄՆ Կոնգրեսում փոխվել է ուժերի հարաբերակցությունը երկու կուսակցությունների միջև, աջակցությունը Ուկրաինային և նրա ազատության համար պայքարը կշարունակվի։ Այս հայտարարությունը նախագահ Զելենսկին հնչեցրել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ելույթից առաջ:
Այնուհետև Ուկրաինայի առաջնորդն այցելել է ԱՄՆ Կոնգրես, ուր նրան է ողջունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Համատեղ կարճատև ճեպազրույցի ընթացքում, խոսնակ Փելոսին շեշտել է՝ Ձեր այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է մոտակա 48 ժամվա ընթացքում ընդունել անվտանգության, տնտեսական և հումանիտար օգնության վերաբերյալ նոր փաթեթ: Խոսնակ Փելոսին հույս է հայտնել, որ այն կընդունվի:
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին՝ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու համար: Այդ զինամթերքը կօգնի մեզ մարտի դաշտում, նշել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը ելույթով հանդես է եկել նաև ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում: