Մատչելի հղումներ

Բայդենն ու Զելենսկին հանդիպել են Սպիտակ տանը 


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, երախտագիտություն հայտնելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին աջակցության համար, նրան է փոխանցել ուկրաինական մարտական խաչ շքանշանը, որը պատկանում է ՌԴ-ի ագրեսիայի դեմ պատերազմի մասնակից հերոս ուկրաինացի զինվորականին

Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։

Երկու նախագահների հանդիպումը սկսվել է ժամը 14:00-ին, որից հետո նախատեսվում է համատեղ մամլո ասուլիս։ Երեկոյան Զելենսկին ելույթ կունենա Կոնգրեսում։

«Ուրախ եմ, որ կարողացաք իրականացնել այս այցը»,- ասել է Բայդենը։ Նա հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինը «ուժեղացնում է խաղաղ բնակչության վրա հարձակումները» և փորձում է «ձմեռը որպես զենք օգտագործել»։

«Մենք կաջակցենք Ուկրաինային արդար խաղաղության հասնելու հարցում»,- հավելել է նա։

«Դուք տարվա մարդ եք», - ասել է Բայդենը Զելենսկիին ՝ նկատի ունենալով Time ամսագրի որոշումը՝ Զելենսկիի նկարն իր առաջին էջին փակցնելու մասին:

Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին ասել է, որ ցանկանում էր ավելի շուտ այցելել ԱՄՆ և երախտագիտություն հայտնել ԱՄՆ-ի նախագահին իր և բոլոր ուկրաինացիների անունից։ Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Բայդենին, ԱՄՆ-ի Կոնգրեսին և բոլոր ամերիկացիներին աջակցության համար։

Զելենսկին նաև Բայդենին է փոխանցել ուկրաինական մարտական խաչ շքանշանը ՌԴ-ի ագրեսիայի դեմ պատերազմի մասնակից հերոս ուկրաինացի զինվորականի անունից:

Վաշինգտոն ժամանելուն պես Զելենսկին ասել է, որ իր այցի նպատակն է երախտագիտություն հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմին օգնելու համար, ինչպես նաև բանակցություններ վարել՝ երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար։

«Նախ, շնորհակալություն», - ասել է Զելենսկին ԱՄՆ նախագահին։ «Ինձ համար պատիվ է լինել այստեղ».

Նախօրեին իր Telegram-յան ալիքում Ուկրաինայի նախագահը գրել էր. «Հաջորդ տարի մենք պետք է վերադարձնենք Ուկրաինայի դրոշն ու ազատությունը մեր ամբողջ երկրին, մեր ողջ ժողովրդին»:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը իր հերթին որեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ նշել է. «Երեք հարյուր օր առաջ Ռուսաստանը դաժան հարձակում գործեց Ուկրաինայի վրա: Ի պատասխան՝ նախագահ Բայդենը կոչ է արել ողջ աշխարհին աջակցել Ուկրաինայի ժողովրդին իրենց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար պայքարում»։

XS
SM
MD
LG