Մատչելի հղումներ

Ուկրաինան պատրաստվում է Բելառուսից հնարավոր ռազմական հարձակման իր ուղղությամբ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բելառուս և ռուս ու բելառուս զինվորականների համատեղ վարժանքներըոմանք մեկնաբանում են որպես նոր գործողությունների նախապատրաստում: Կիևի պաշտոնյաները այդ այցը համարում են բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա ճնշում գործադրելու փորձ: 

Ուկրաինայի գլխավոր պաշտպանական գծերից մեկում կարելի է տեսնել Բելառուսի սահմանային անցակետը։Այնտեղ հասնելու համար պետք է ուղիղ գծով քայլել ուկրաինացի զինվորականների ուղեկցությամբ, քանի որ երկուերկրները կապող գլխավոր ճանապարհն այժմ ականապատ է: Գծից շեղվելը կարող է մահացու լինել:

Տեղի տարածքային պաշտպանության բրիգադի հրամանատար Օլեքսանդր Ցիսը հայտնել է, որ փետրվարի 24-իռուսական ներխուժումից ի վեր ուկրաինական ուժերը պատրաստվում են Բելառուսից հնարավոր հարձակման։

«Այսօր մենք բոլորս գիտենք, թե ինչ քայլ անել և ինչպես մանևրել»,-ասել է նա՝ հավելելով, որ այս պահինուկրաինական ուժերն իրենց վստահ են զգում երկիրը պաշտպանելու հարցում. «Մենք անհավանական աջակցությունենք զգում տեղի բնակչության և տեղական իշխանությունների կողմից: Ռազմական տեխնիկայի հարցում մենք մեծաջակցություն ստացանք մեր գործընկերներից։ Այժմ պատրաստում ենք մեր զինվորներին»:

Գնդապետ Անտոն Կվիտլովսկին կիսվել է ուկրաինական հետախուզության տված գնահատականով, որբելառուսական զինուժը նախատեսված չէ հարձակողական գործողությունների համար։ Ուկրաինացիները, սակայն, հարձակվելու ռիսկը անլուրջ չեն ընդունում: Ռուսական ուժերի հետ համաձայնեցվելով՝ Բելառուսը կարող էհարվածներ հասցնել, իսկ ուկրաինացիները պատրաստվում են։

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության գնդապետ Անտոն Կվիտկովսկի վստահեցմամբ՝ «Սահմանինիրավիճակը վերահսկելի է»:

Տեղանքի ուսումնասիրությունը գրեթե անհնար է դարձնում Բելառուսից ցամաքային ճանապարհով Ուկրաինաանցնելը։ Բելառուսի հետ սահմանակից Ռիվնե շրջանի նահանգապետ Վիտալի Կովալը տեղում ներկայացրել էիրավիճակը. «Ինչպես տեսնում եք, ձախ կողմում ճահիճներն են։ Դրանք անհնար է անցնել։ Դրանցից 92 կիլոմետրըմերն է: Այսպիսով, թշնամին պետք է հասկանա, որ չի կարող հաղթել բնությանը և Աստծուն: Այս ճահիճները մեզօգնում են։ Բացի այդ, մենք տարածաշրջանում ունենք հազարից ավելի փոքր ու մեծ գետեր՝ կամուրջներով, և դրանքմեզ համար բնական պաշտպանություն են ծառայում»։

Ուկրաինան և Բելառուսը ունեն 1000 կիլոմետրանոց սահման: Փետրվարին ռուսական ուժերն օգտագործել ենԲելառուսը մայրաքաղաք Կիևի վրա հարձակման համար: Ներխուժումից ի վեր բելառուսական տարածքը դարձել էռազմական տեխնիկական ապահովման և հրթիռների արձակման բազա: Ազգային անվտանգության ևպաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ Ուկրաինայիկառավարությունը լուրջ է վերաբերվում սպառնալիքին. «Ռիսկեր կան, մենք երբեք չենք թերագնահատել դրանք։Խնդիրն այն է, որ Ռուսաստանն այս պահին օկուպացրել է Բելառուսը… Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, այդ թվում՝ Բելառուսից»։

Ուկրաինան պատրաստվում է Բելառուսից հնարավոր ռազմական հարձակմանն իր ուղղությամբ
please wait

No media source currently available

0:00 0:02:21 0:00

XS
SM
MD
LG