Մատչելի հղումներ

Իսրայելը և ԱՄՆ-ը մեղադրում են Իրանին իսրայելցի միլիարդատիրոջ նավթատարը ռմբակոծելու մեջ, Իրանը հերքում է մեղադրանքը


ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնում են, որ հետաքննությունը եկել է այն եզրակացության, որ անցյալ շաբաթ իսրայելցի միլիարդատիրոջ հետ կապված նավթատարը ռմբակոծելու համար օգտագործվել է իրանական անօդաչու թռչող սարք:

Անցած երեքշաբթի Օմանի ափերի մոտ գտնվող Pacific Zircon նավթատարի վրա անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակումը Իսրայելի և նրա ոխերիմ թշնամի Իրանի միջև երկարատև ստվերային պատերազմի մի դրվագ է, որը ներառում է Իսրայելի հետ կապված նավերի թիրախավորումը Մերձավոր Արևելքի ջրային տարածքում:

Pacific Zircon-ը շահագործում է Սինգապուրում գտնվող Eastern Pacific Shipping ընկերությունը, որը իսրայելցի միլիարդատեր Իդան Օֆերին պատկանող ընկերություն է:

Իրանը հերքում է Իսրաելի ու ԱՄՆ-ի մեղադրանքները
please wait

No media source currently available

0:00 0:00:56 0:00

Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտոնյաները հարձակումից հետո հայտարարել են, որ կասկածում են, որ Իրանը կանգնած է այս հարձակման հետևում:

Իրանը հերքել է իր մասնակցությունը հարձակմանը, քանի որ ՄԱԿ-ում իր առաքելությունն անցյալ շաբաթ տարածած հայտարարության մեջ հերքել է մեղադրանքները՝ դրանք որակելով «կեղծ լուրեր»:

XS
SM
MD
LG