Մատչելի հղումներ

Իսրայելցի ծայրահեղ աջ քաղաքական գործիչը կարող է  իշխանության գալ, ինչը կվնասի ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները


Իսրայելցիները ընտրությունների են պատրաստվում նոյեմբերի 1-ին՝ 2019 թվականից ի վեր հինգերորդ անգամ:Հարցումները ցույց են տալիս, որ նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է վերադառնալ իշծանության՝աջակողմյան ու ծայրահեղ ուղղափառ կուսակցությունների հետ նեղ կոալիցիա կազմելով: Նրա հավանականգործընկերներից մեկը ծայրահեղ աջ կուսակցության ծայրահեղական ղեկավար Իտամար Բեն-Գվիրը կարող է լինել։

Երուսաղեմում իսրայելցիների և պաղեստինցիների միջև լարվածությունը շարունակում է: Վերջերս իսրայելական ոստիկանության արաբների միջև բաղումների ժամանակ աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Իտամար Բեն-Գվիրը հայտնվել էր ատրճանակով: Նա թվիթերում գրել է, որ «հրեական արյունը կարևոր է» և որոստիկանությունը չպետք է կաշկանդվի կառավարության կողմից արաբ ահաբեկիչներին գնդակահարելու հարցում:

Բեն-Գվիրի «Հրեական իշխանություն» կուսակցությունը մասնակցում է նոյեմբերի 1-ին կայանալիք Իսրայելիընտրություններին, երկու այլ ծայրահեղ աջ կուսակցությունների հետ միասին՝ «Կրոնական սիոնիզմ» կոչվողմիասնական ցուցակով։ Ըստ հարցումների՝ «Կրոնական սիոնիզմը» Իսրայելի մեծությամբ երրորդ կուսակցությունըդառնալու ճանապարհին է։ Շատ վերլուծաբաններ Բեն-Գվիրին տեսնում են որպես պոտենցիալ գործիչ, ով կարող էնախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուին հնարավորություն տալ վերադառնալ իշխանության և ձևավորելաջակողմյան կրոնական կոալիցիա։

Իսրայելցի օրենսդիր Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է. «Ես ցանկանում եմ, որ Բիբին (Բենիամին Նեթանյահուն)լինի վարչապետ, և ես ուզում եմ լինել այդ կառավարությունում: Ես ուզում եմ կառավարությանը քաշել դեպի աջ`իրական համոզմունք, որը սիրում է մարդկանց, երեխաներին և կանանց, իրավունք, որը պաշտպանում է թույլերին,որոնց վրա հարձակվում են»։

Բեն-Գվիրը հանգուցյալ Մեիր Քահանեի աշակերտն է, ով հավատում էր արաբ քաղաքացիներին Իսրայելից բռնիտեղափոխելուն: Քահանեի «Կաչ» կուսակցությունը Իսրայելում և ԱՄՆ-ում ճանաչվել որպես անօրիանական,ահաբեկչական կազմակերպություն, իսկ Բեն-Գվիրը դատապարտվել է ռասիստական հրահրումների համար:

«Հրեական ուժ» կուսակցության գլխավոր ռազմավար Նևո Կոենի խոսքով՝

«Ուժեղ ձախերը հիանալի բնորոշել են նրան՝ անվանելով ծայրահեղական, բայց շատ դեպքերում դրանք պարզապեսկեղծ լուրեր են: Եթե ուշադիր նայեք նրա հարցազրույցներին այս քարոզարշավում, նա ոչինչ չի ասում տրանսֆերի,Քահանեի տեսակետների կամ որևէ այլ տեսակետի մասին, որի հետ ուժեղ ձախակողմյանները փորձում են կապելնրան»:

Մի քանի ԱՄՆ քաղաքական գործիչներ և ամերիկացի հրեա առաջնորդներ զգուշացնում են, որ Բեն-Գվիրը, որպեսԻսրայելի կառավարության նախարար, լարվածություն կառաջացնի ԱՄՆ վարչակազմի և ամերիկացի հրեաներիմիջև:

Ըստ Իսրայելի քաղաքականության ֆորումի գործադիր տնօրեն Դեյվիդ Հալպերինի՝ «ԱՄՆ-Իսրայել դաշինքիհիմնական ուժը մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են, այն արժեքները, որոնք ամրագրված են մերԱնկախության հռչակագրերում: Եվ Բեն-Գվիրի նման ծայրահեղականի գաղափարախոսությունը, ըստ էության,ներկայացնում է Իսրայելի կառավարության բարձրաստիճան դեմքը, ինչը լրջորեն կվնասի այդ հարաբերություններին»:

Բեն-Գվիրի աճող համբավը կարծես ուլտրաազգայնականների կողմից իշխանության ձեռքբերման համաշխարհային միտման մաս է կազմում:

Իսրայելի ժողովրդավարության ինստիտուտի հետազոտող Կամ Անաբին կարծում է՝ « Իսրայելում և Եվրոպայումտեղի ունեցածի պատասխանը ազգային տրամադրվածությունն է, բնակչության ձգտումը՝ առանձնանալու այլխմբերից՝ արաբ ներգաղթյալներից Եվրոպայում կամ Իսրայելում»:

Որոշ դիտորդներ նշում են, որ Բեն-Գվիրի ընտրվելը կնշանակի իսրայելական ժողովրդավարության վերջը: Մյուսներըպնդում են, որ Իսրայելը դեռևս ուժեղ ժողովրդավարություն ունի, քանի որ պատրաստվում է չորս տարվա ընթացքումհինգերորդ ընտրություններին:

XS
SM
MD
LG