Մատչելի հղումներ

ԵՄ-ը չի ճանաչի Ուկրաինայում և Վրաստանում ստացած ռուսական անձնագրերը


Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ այս որոշումը պատասխան է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիային։

Եվրամիությունը հայտարարել է, որ չի ճանաչի Ուկրաինայի և Վրաստանի տարածքում տրամադրված ռուսական անձնագրերը։

Եվրախորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ այս որոշումը «պատասխան է» Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «չպատճառաբանված և չարդարացված ռազմական ագրեսիային» և օկուպացված շրջանների բնակիչներին ռուսական անձնագրեր տրամադրելու ռուսական պրակտիկային:

«Դա նաև հետևանք է 2008 թվականին Աբխազիայի և Հարավային Օսիայի վրացական տարածքների անկախությունը ճանաչելու Ռուսաստանի միակողմանի որոշմանը»,- ասվում է փաստաթղթում։

Որոշումը պետք է պաշտոնապես հաստատվի Եվրախորհրդարանի և ԵՄ անդամ երկրների կողմից։

XS
SM
MD
LG