Երկուշաբթի օրը Բրյուսելը Մոսկվային կոչ է արել դադարեցնել իր «ապօրինի գործողությունները» և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զորքերը Ուկրաինայի ամբողջ տարածքից։
ԵՄ-ը հրավիրել է ԵՄ-ում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Կիրիլ Լոգվինովին՝ իրեն հայտնելու համար Մոսկվայի կողմից Ուկրաինայի Դոնեցկի, Խերսոնի, Լուգանսկի և Զապորոժիեի շրջանների «ապօրինի բռնակցման» դատապարտման մասին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը բռնակցման մասին հայտարարեց ուրբաթ օրը՝ Ուկրաինայի օկուպացված շրջաններում այսպես կոչված «հանրաքվեներից» հետո։ Արևմտյան տերությունները և Կիևը հայտարարեցին, որ այս քվեարկությունները խախտում են միջազգային իրավունքը, հարկադրական են և ոչ ներկայացուցչական:
Երկուշաբթի օրը ԵՄ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովի հետ հանդիպման ժամանակ Բրյուսելը կոչ է արել Մոսկվային վերջ տալ իր «ապօրինի գործողություններին» և դուրս բերել իր բոլոր զորքերը ամբողջ Ուկրաինայից:
«ԵՄ-ը չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից այս անօրինական բռնակցումը», - ասվում է դաշինքի հայտարարության մեջ: «Ռուսական այս որոշումները չունեն իրավական ուժ և չեն կարող ունենալ որևէ իրավական հետևանք»։
Երեքշաբթի օրը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը քվեարկեց ուկրաինական չորս շրջանների բռնակցման օգտին, թեև Մոսկվան լիարժեք վերահսկողություն չունի դրանցից ոչ մեկի վրա:
Նրա զորքերը վերահսկում են Դոնեցկի մարզի միայն մոտ 60%-ը և Զապորոժիայի շրջանի 70%-ը, իսկ ուկրաինական վերջին հարձակումները հեռացրել են Լուգանսկի մարզի ճակատային գիծը, որտեղ հուլիսին ռուսական զորքերն ունեին լիակատար վերահսկողություն:
Հոոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա