Մատչելի հղումներ

Բայդենը խոստացել է «ազատել Իրանը»


Սպիտակ տան ղեկավարը ելույթ է ունեցել Կալիֆոռնիայում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը, նոյեմբերի 3-ին խոսք է տվել «ազատել Իրանը» և նշել է, որ երկրի կառավարության դեմ պայքարող ցուցարարներին շուտով կհաջողվի ազատագրվել։

«Մի անհանգստացեք, մենք կազատենք Իրանը: Նրանք շատ շուտով կազատվեն»,- ասել է Բայդենը Կալիֆոռնիայում նախընտրական լայնածավալ ելույթի ժամանակ, երբ տասնյակ ակտիվիստներ հավաքվել էին դրսում՝ իրանցի ցուցարարներին սատարող պաստառներով:

Բայդենը չի ընդլայնել իր խոստումը և չի հստակեցրել, թե ինչ լրացուցիչ գործողություններ է ձեռնարկելու: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը նույնպես անմիջապես չի արձագանքել նախագահի խոսքերի շուրջ մեկնաբանության խնդրանքին:

Իրանում արդեն յոթ շաբաթ ընթացող ցույցերը բռնկվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, ով գտնվուն էր Իրանի բարոյականության ոստիկանության կալանքի տակ:

Սեպտեմբեր 16-ին Ամինիի մահով հրահրված բողոքի ցոյցերը ցույց տվեցին բազում իրանցի երիտասարդների պատրաստականությունը՝ հաղթահարելու իրենց հնարավոր վախերը և անհնազանդպւթյուն ցույց տալու երկրի հոգևոր ղեկավարությանը դեմ, ինչը բավական բարդ քայլ է 1979 թվականին տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո:

Հոդվածը պատրասատվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG