Մատչելի հղումներ

Բայդեն. Ուկրաինան հաղթում են Ռուսաստանին


Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ուկրաինական զորքերը համախմբվում են և պատրաստվում հետագա հարձակողական գործողությունների

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի: Հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Կիևը հայտարարեց, որ իր զորքերը հատել են Օսկոլ գետը, ինչը նրանց համար ճանապարհ բացեց դեպի արևելյան Դոնբաս:

Ուկրաինայում պատերազմի դինամիկան փոխվում է այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը այս ամսվա սկզբին երկրի հյուսիս-արևելքում հաղթեցին ռուսական ուժերին: Նախագահ Ջո Բայդենը հայտնեց իր համոզմունքը, որ Ուկրաինան կհաղթի պատերազմում:

«Նրանք հաղթում են Ռուսաստանին»,- ասել է Բայդենը CBS-ին տված հարցազրույցում։

Բայդենն ընդգծել է, որ հաղթանակը կգա միայն այն ժամանակ, երբ ռուսական զորքերն ամբողջությամբ դուրս գան ուկրաինական տարածքից, և որ ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։

«Ռուսաստանը, պարզվում է, այնքան էլ կոմպետենտ ու ընդունակ չէ, որքան շատերն էին կարծում»,- հայտարարել է նախագահը։

«(Ուկրաինական զորքերը) անցել են Օսկոլը։ Երեկվանից Ուկրաինան վերահսկում է արևելյան ափը»,- կիրակի ուշ երեկոյան Telegram-ում գրել են Ուկրաինայի զինված ուժերը։

Լուգանսկի շրջանի նահանգապետ Սերգեյ Գայդայը Telegram-ում գրել է. «Լուգանսկի շրջանը հեշտ հասանելի է: Ապաօկուպացումը մոտ է».

Հիշեցնենք, որ այս ամիս ուկրաինական զորքերը հետ գրավեցին Խարկովի շրջանի զգալի մասը՝ ստիպելով հազարավոր ռուսական զորքերի նահանջել։ Վերջին օրերին ուկրաինական զորքերի առաջխաղացման տեմպերը սակայն կրկին դանդաղել է, սակայն Զելենսկին ասել է, որ դա միայն այն պատճառով է, որ զորքերը համախմբվում են և պատրաստվում հետագա հարձակման:

Երկուշաբթի օրը Ուկրաինան մեղադրել է ռուսական զորքերին Հարավուկրաինական ատոմակայանի ուղղությամբ հրթիռակոծություն իրականացնելու մեջ։ Ռուսաստանը վտանգում է ամբողջ աշխարհը: Մենք պետք է կանգնեցնենք նրանց, քանի դեռ ուշ չէ, սոցցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին:

Ռուսական զորքերը դուրս են մղվել Խարկովի շրջանից, և Մոսկվան սկսել է ռմբակոծել էլեկտրակայանները, ենթակառուցվածքները և այլ քաղաքացիական օբյեկտները։ Հիշեցնենք, որ Զապորոժիեի ատոմակայանը, որը ամենամեծն է Եվրոպայում, ռուսական զորքերը գրավել էին մարտին։ Մոսկվան անտեսում է զորքերը դուրս բերելու և ատոմակայանները ապառազմականացնելու միջազգային կոչերը։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG