Մատչելի հղումներ

Կրակել են Պակիստանի նախկին վարչապետ Խանի վրա


Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը, հինգշաբթի օրը վիրավորվել է սրունքից՝ նրա ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով: Խանի կուսակցության անդամը հայտնել է, որ նրանց մի քանի գործընկերներ նույնպես վիրավոր են: Խանին տեղափոխել են հիվանդանոց։

Հարձակումը տեղի է ունեցել Վազիրաբադում՝ մայրաքաղաք Իսլամաբադից մոտ 200 կմ հեռավորության վրա: 70-ամյա Խանը ղեկավարում էր Իսլամաբադում անցկացվող բողոքի երթը` արտահերթ ընտրությունների պահանջով:

«Իմրան Խանը և նրա կուսակցական գործընկեր Ֆեյսալ Ջավեդը վնասվածքներ են ստացել: Փամփուշտը դիպել է Ի.Կ.-ի սրունքին: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- հայտնել է PTI-ի խոսնակ Ֆավադ Չաուդրին Reuters-ին:

Ջավեդը, ում հագուստի վրա արյան հետքեր կային, Geo TV-ին հիվանդանոցում տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ նրանց մի քանի գործընկերներ նույնպես վիրավոր են և նրանց տեղեկացրել են, թե «նրանցից մեկը մահացել է»։

Վարչապետ Շեհբազ Շարիֆը դատապարտել է կրակոցները և հրամայել ներքին գործերի նախարարին անհապաղ հետաքննություն սկսել:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG