Սաուդյան Արաբիան խոստացել է 2Օ միլիարդ դոլարի ներդրում իրականացնել Պակիստանում, որը ներկայումս տառապում է տնտեսության ծանր իրավիճակից։ Նշված 2Օ միլիարդից 8 միլիարդը ներդրվել է Գուադարում նավթամշակման գործարան կառուցելու համար։
Գործարքը կողմերի միջեւ կնքվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, իշխան Մուհամեդ բին Սալմանի կողմից ասիական երկրներում շրջագայության ընթացքում Պակիստան կատարած այցի ժամանակ։
Պակիստանը, որը հայտնվել է ֆինանսական ճգնաժամի մեջ, արտարժույթային պահուստներում ունի միայն 8 միլիարդ դոլար։ Վարչապետ Իմրամ Խանը բարեկամ երկրներ է փնտրում, որոնք կարող էին օգնել Արժույթի միջազգային հիմնադրամից օժանդակություն ստանալու համար։ Պակիստանը փորձում է ստանալ 13 միլիարդ դոլարի հատկացումներ։
Սաուդյան Արաբիայից, ըստ կնքված գործարքի, Պակիստանն արդեն ստանում է առաջին 6 միլիարդը, ինչի համար քաղաքացիական բարձրագույն պարգեւն է շնորհում թագաժառանգ Սալմանին։ Այս քայլը շատ երկրներում է առաջ բերում տարակուսանք, որոնք դատապարտում են այս թագավորությանն այլախոհ լրագրող Ջամալ Հաշուգիի սպանության համար։ Եվ այս այցը կարեւորվում է թագաժառանգի համար, որը փորձում է վերականգնել իր հեղինակությունը միջազգային ասպարեզում։
Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների սերտացումը կողմերի համար ունի նաեւ քաղաքական նշանակություն, երբ աշխարհաքաղաքական իրավիճակն այս տարածաշրջանում փոփոխություն է կրում հօգուտ Իրանի։