Աֆղանստանն այսօր ամբողջությամբ գտնվում է Թալիբանի վերահսկողության ներքո, որն արդեն կազմել է ժամանակավոր կառավարություն:
Իսկ ի՞նչ է Թալիբանը: Ովքե՞ր են թալիբները:
Թալիբանը մահմեդական խստագույն օրենքներ կրող խմբավորում է, որը ծնվեց Աֆղանստանից խորհրդային զորքերի հետքաշումից հետո 1990-ականների քաղաքացիական պատրեզմի արդյուքում: Թալիբանը հիմնադրվեց Պակիստանում գործող ուսանողական խմբերի կողմից, համալրվեց դիմադրության շարժման անդամներով, որոնց ԱՄՆ-ը աջակցում էր խորհրդային զորքերի դեմ մղած մարտերում:
Թալիբներն իշխանության եկան քաղաքացիական պատերազմից հետո կարգ ու կանոն եւ արդարություն հաստատելու խոստոմներով: 1994 թվականին գրավեցին Քանդահարը, 1996-ին հասան Քաբուլ:
Թալիբանը սկսեց կառավարել իսլամական շարիաթի խստագույն օրենքներով ու կանոններով: Մահապատիժներն ու հրապարակային ծեծը դարձան սովորական երեւույթներ: Կանանց մեծապես արգելվեց աշտանքն ու ուսումը: Նրանք շուտով ստիպված եղան հասարակական վայրերում փակել իրենց դեմքը: Արգելվեցին արեւմտյան բոլոր գրքերն ու կինոֆիլմերը, ոչնչացվեցին այլ կրոնների պատկանող մշակութային կոթողները, այդ թվում Բուդդայի 1500 ամյա հսկա արձանը:
Իսկ ի՞նչ կապ կա Թալիբանի եւ ալ Քաիդայի միջեւ:
Առաջին կապն այն է, որ Թալիբանն ալ Քաիդայի ահաբեկիչներին տվեց ապաստան այստեղ: Օսամա բին Լադենի գլխավորությամբ ալ Քաիդան մարզումների ճամբարներ հիմնեց Աֆղանստանում, այստեղ մարզելով ահաբեկիչների, որոնք հարձակումներ իրականացրին աշխարհի տարբեր հատվածներում: Ամենախոշորը 2001 թվականի սեպտեմբերյան հարձակումներն էին:
Թալիբանն ինչպե՞ս տապալվեց Աֆղանստանում:
Տապալման հիմքը սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումներն էին, երբ դրանցից դեռ մեկ ամիս չանցած ԱՄՆ-ը ու դաշանակից ուժերը ներխուժեցին Աֆղանստան: Մեկ ամսվա ընթացքում Թալիբանի կառավարությունը տապալվեց: Միացյալ Նահանգներն աֆղանստանցիների հետ սկսեց ժողովրդավարական կառավարության կազմավորումը:
Թալիբները նահանջեցին դեպի հարավ, ի վերջո` դեպի Պակիստան, որտեղից էլ իրականացնում էին հարձակումներ ընդդեմ ամերիկյան ուժերի եւ Աֆղանստանի նոր կառավարության:
Սակայն քսանամյա ներկայությունն արդեն հոգնեցրել էր ԱՄՆ-ի ժողովրդի մեծամասնությանը: Եվ, հենվելով այդ տրամադրությունների վրա, ԱՄՆ-ի կառավարությունն անցյալ տարի գործարք կնքեց Թալիբանի հետ, ինչը նախատեսում էր նաեւ ամերիկյան ուժերի հետքաշում: Դրա դիմաց Թալիբանը խոստանում էր դադարեցնել ամերիկացիների դեմ հարձակումները եւ բանակցություններ սկսել Աֆղանստանի կառավարության հետ: Սակայն կողմերի միջեւ ամիսներ տեւած բանակցություններն ավարտվում էին անարդյունք: Ու թալիբներն ամերիկացիների հեռացումից հետո մեծ արագությամբ գրավեցին ամբողջ երկիրը:
Թալիբանի կառավարությանը 1996-2001 թվականների կառավարման ընթացքում ճանաչում էր միայն երեք պետություն: Դրանք էին Պակիստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան:
Այժմ հայտնի չէ, թե քանի պետություն կճանաչի Թալիբանի նոր կառավարությանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օգոստոսի 15ի-ն հայտարարել էր. ‘’Աֆղանստանի ապագա կառավարությունը, որը կհարգի մարդու իրավունքները, եւ որը ապաստան չի տրամադրի ահաբեկիչներին, կդառնա մի կառավարություն, որի հետ ԱՄՆ-ը կաշխատի եւ որին կճանաչի’’:
Թալիբանն այս ուղղությամբ սակայն հուսադրիչ քայլեր դեռեւս չի ձեռնարկում: