Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի Թրասը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից


Հինգշաբթի օրը, հոկտեմբերի 20-ին Լիզ Թրասը հայտնել է, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից՝ իր տնտեսական ծրագրի տապալման հետևանքով: Ծրագիրը ցնցումներ առաջացրեց շուկաներում և մասնատեց իր Պահպանողական կուսակցությունը՝ Թրասի վարչապետ նշանակվելուց ընդամենը վեց շաբաթ անց:

Առաջիկա շաբաթվա ընթացքում կանցկացվեն ղեկավարության նոր ընտրությունները՝ Թրասին փոխարինելու համար: Նա դարձել է Բրիտանիայի պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարած վարչապետը: Նախկինում այս տիտղոսը պատկանում էր Ջորջ Քենինգին, ով 1827 թվականին պաշտոնում ծառայել էր միայն 119 օր, քանի որ մահացել էր:

Ելույթ ունենալով Թիվ 10 Դաունինգ Սթրիթի իր գրասենյակի դռան մոտ՝ Թրասն ընդունեց, որ չի կարողացել կատարել խոստումները, որոնք տվել էր Պահպանողականների առաջնորդի պաշտոնում առաջադրվելիս և կորցրել է իր կուսակցականների վստահությունը :

«Թեև հաշվի առնելով իրավիճակը, ես միևնույնն է ընդունում, որ չեմ կարողացել իրագործել այն մանդատը, որով ես ընտրվել էի Պահպանողական կուսակցության կողմից: Ուստի խոսել եմ Նորին Մեծություն Թագավորի հետ, որպեսզի տեղեկացնեմ նրան, որ հրաժարական եմ տալիս Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից», - հայտարարել է նա: .

Նա նաև հավելել է, որ կմնա վարչապետի պաշտոնում մինչ ընտրվի իր իրավահաջորդը։

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG