ԱՄՆ-ում մինչ Գերագույն դատարանը 1973 թվականինին օրինականացրեց աբորտը ամբողջ երկրում, գոյություն ուներ Ջեյն հավաքականը, երիտասարդ կանանց գաղտնի հասարակությունը, որն օգնում էր հղիներին անվտանգ աբորտներ կատարել: 60-ականների վերջին, օգտագործելով «Ջեյն» ծածկանունը, խումբը գործում էր Չիկագոյից: Թիա Լեսինի և Էմմա Պիլդսի «Ջեյնս» վավերագրական ֆիլմը ներկայացնում է նրանց պատմությունը:
Խումբը հիմնել է քաղաքացիական իրավունքների ակտիվիստ Հեզեր Բութը: Նա պատմել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ ամեն ինչ պատահական է սկսվել:
«1965 թվականին ընկերս ինձ ասաց, որ քույրը հղի է և գրեթե ինքնասպան է եղել, քանի որ պատրաստ չէ երեխա ունենալ: Նա հարցրեց, թե կարող եմ օգնել գտնել մեկին, ով աբորտ է անում»,- ասել է Բութը:
Նրա ծանոթ բժիշկն օգնեց աղջկան, սակայն բժշկական ծախսերը և ճնշող թվով անապահով կանայք, ովքեր դիմում էին ընթացակարգին, ստիպեցին տասնյակ կին կամավորների սովորել, թե ինչպես կատարել ընթացակարգը: 1972 թվականի մայիսի 3-ին ոստիկանները ներխուժել են «Ջեյն»-ի գործարկման վայրը և ձերբակալել յոթ կանանց։Մեղադրանքները ի վերջո հանվեցին։ Հղիության արհեստական ընդհատումը քրեականացնող որոշումը վերադարձել է ԱՄՆ որոշ նահանգներում այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը չեղարկեց 1973 թվականի հունիսին Ռոն ընդդեմ Ուեյդի որոշումը: Բութի համար այդ ընթացակարգի հասանելիությունը ապահովելու հարցը կրկին համար մեկ տեղում է:
«Մարդու կյանքի ամենաինտիմ որոշումն այն մասին է, թե երբ, արդյոք կամ ում հետ պետք է երեխա ունենալ: Դա մեր կյանքում ամենակարևոր որոշումներից մեկն է: Քաղաքական գործիչը ոչ մի գործ չի կարող ունենալ կնոջ և նրա կյանքի այս ամենաանձնական որոշման մեջ»,- ասել է Բութը:
Աբորտին դեմ Կյանքի իրավունքի ազգային կոմիտեի նախագահ Քերոլ Թոբիասը համաձայն չէ Հիզեր Բութի հետ:
«Կարծում եմ ավելի ու ավելի շատ մարդիկ կսկսեն հասկանալ, որ չծնված երեխան պետք է պաշտպանված լինի: Հիմա քանի՞ մարդ է, ում առաջին մանկական նկարը արդեն ուլտրաձայնն է՝ արված իր ծնվելուց առաջ: Մարդիկ հասկանում են, որ նույնիսկ չծնված ժամանակ երեխան արդեն կենդանի է»,- ասել է Կյանքի իրավունքի ազգային կոմիտեի նախագահ Քերոլ Թոբիասը:
Սակայն Հիզեր Բութի համար՝ ակտիվիստուհի, ով տասնամյակներ առաջ պայքարել է կանանց վերարտադրողական իրավունքների համար, 2022 թվականի աբորտների արգելման որոշումըքայլ է դեպի հետ:
Հոդվածը պատրաստվել է Պենելոպե Պուլուի նյութի հիման վրա: