Մատչելի հղումներ

Թուրքիայում շարունակվում են ճնշումները լրատվամիջոցների նկատմամբ


Թուրք ընդդիմադիր պատգամավորը չորեքշաբթի օրը, հոկտեմբերի 12-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ մուրճով կոտրել է մի սմարթֆոն՝ բողոքելով առաջարկվող ապատեղեկատվության և սոցիալական ցանցերի նոր օրինագծի դեմ։

Ըստ օրինագծի, երկրում «կեղծ տեղեկություններ» տարածողներին կսպառնա մեկից երեք տարվա ազատազրկում: Եվրոպական իրավունքների դիտորդական իրավապաշտպան մարմինը հայտարարել է, որ օրինագիծը Թուրքիայում կշարունակի խոսքի ազատության և լրատվամիջոցների դեմ տասնամյակներ տևած ճնշումը : Սակայն, նախագահ Էրդողանը պնդում է, որ օրինագիծը պարզապես կօգնի վերացնել ապատեղեկատվությունը մամուլում և սոցիալական ցանցերում:

Հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ Բուրակ Էրբայը պայուսակից հանել է մուրճը և սկսել ջարդել բջջային հեռախոսը՝ ասելով.

«Եթե ապատեղեկատվության օրենքն անցնի խորհրդարան, կարող եք կոտրել ու դեն նետել ձեր հեռախոսները իմ երիտասարդ եղբայրներ և քույրեր, քանի որ այլևս դրանք օգտագործելու անհրաժեշտություն չի լինի»:

Reuters-ի հետաքննությունը վերջերս ցույց է տվել, որ Թուրքիայում լրատվամիջոցները արդեն վաղուց դարձել են «կառավարության կողմից հաստատված վերնագրերի ղեկավարման շղթա»:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG