Մատչելի հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում հնչում են կոչեր Ռուսաստանին ճանաչել ահաբեկչություն հովանավորող պետություն 


Հելսինկյան հանձնաժողովի խորհրդական Փոլ Մասարոն նաև կոչ է արել օրենսդիրներին դիտարկել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում որպես ցեղասպանություն որակելու բանաձեւ

Հելսինկյան քաղաքական հարցերի հանձնաժողովի ավագ խորհրդական Փոլ Մասսարոն կիրակի օրը կոչ է արել Կոնգրեսին քննարկել ավելի վաղ օրակարգ ընդունած բանաձևերը, որոնք ճանաչում են Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր, իսկ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները որպես ցեղասպանություն:

Հիշեցնենք, որ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը և դեմոկրատ Թեդ Լյուն հուլիսի 28-ին ներկայացրել են օրինագծեր՝ Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր պաշտոնապես ճանաչելու մասին։

Ավելի վաղ դեմոկրատ Սթիվ Քոհենը և հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը ներկայացրել են օրինագծեր, որոնք Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ճանաչում են որպես ցեղասպանություն:

XS
SM
MD
LG