Մատչելի հղումներ

Ռուսաստանը և թալիբները ստորագրել են առևտրային համաձայնագիր


Թալիբաների պատվիրակությունը Մոսկվայում, մարտի 18, 2021թ.
Թալիբաների պատվիրակությունը Մոսկվայում, մարտի 18, 2021թ.

Խոսքը նավթամթերքի, գազի, հացահատիկի մատակարարման մասին է

Ռուսաստանը հավանություն է տվել «Թալիբան» շարժման կառավարության հետ Աֆղանստան նավթամթերք, գազ և հացահատիկ մատակարարելու նախնական համաձայնագրին, հայտնել են երկու կողմերը։

Ռուսական Sputnik լրատվական գործակալությունը մեջբերել է Աֆղանստանի հարցով նախագահի հատուկ բանագնաց Զամիր Քաբուլովին, որը հաստատել է համաձայնությունը Թալիբանի իշխանությունների կողմից փաստաթղթի մանրամասները բացահայտելուց ժամեր անց։

Թալիբանի կառավարության առևտրի և արդյունաբերության նախարարության խոսնակ Ախունդզադ Աբդուլ Սալամը հայտնել է, որ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներն օգոստոսին այցելել են Մոսկվա, որտեղ բանակցություններ են վարել և ստորագրել ներմուծման մասին համաձայնագիր:

Քաբուլը «հույս ունի և ակնկալում է, որ Ռուսաստանը դա կիրականացնի մոտ ապագայում», - ասել է Սալամը «Ամերիկայի Ձայն»-ին։

Առևտրի և արդյունաբերության նախարար Նուրուդին Ազիզին, որը գլխավորում էր բանակցությունները, ասել է, որ համաձայնագիրը թույլ կտա Քաբուլին Ռուսաստանից տարեկան գնել մեկ միլիոն տոննա բենզին, մեկ միլիոն տոննա դիզելային վառելիք, 500 հազար տոննա հեղուկ գազ և 2 միլիոն տոննա հացահատիկ։

XS
SM
MD
LG