ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ս.թ. սեպտեմբերի 27-ին մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ՝ քննարկելու կայուն և տևական խաղաղության ուղղությամբ ձեռնարկվելիք կոնկրետ քայլերը: Սալիվանն այս մասին հայտնել է թվիթերյան գրառումով: