Մատչելի հղումներ

ԵՄ-ը կոչ է անում Բաքվին ու Երևանին շարունակել հրադադարի պահպանումը և համակարգել մարդասիրական քայլերը 


ԵՄ խոսնակի գրասենյակը տարածել է հայտարարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատման մասին, ուր մասնավորապես ասված է.

«ԵՄ-ն ողջունում է երեկ ժամը 20:00-ից ուժի մեջ մտած Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Մեզ ոգևորում են տեղերից ստացվող զեկույցները, որոնցում նշվում է, որ հրադադարը, մինչև այժմ, պահպանվում է։

Կոչ ենք անում կողմերին շարունակել դրա իրականացումը և համակարգել մարդասիրական քայլերը, ինչպիսին է զինվորների մարմինների փոխանցումը։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի մանդատի շրջանակում շարունակում է բարձր մակարդակի խորհրդակցությունները՝ սեպտեմբերի 14-ին Բաքվում, 15-ին՝ Երևանում։

ԵՄ-ը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ»,- նշված է հայտարարության տեքստում:

XS
SM
MD
LG