Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանային բախումներով 


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Ստեֆան Դյուժարիկը սեպտեմբերի 13-ին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին: Նա տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններով: Նա կողմերին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու, առավելագույն զսպվածություն դրսևորելու և չլուծված բոլոր հարցերը երկխոսության և առկա ձևաչափերի շրջանակներում լուծելու համար։ Նա նաև հորդորում է ամբողջությամբ իրականացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Խոսնակը հայտնել է, որ գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնում տարածաշրջանում ընթացող բոլոր միջնորդական ջանքերին։

XS
SM
MD
LG