Մատչելի հղումներ

Բայդենը հայտարարել է Կիևին տրամադրվող 2,98 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին


Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա առթիվ և հայտարարել 2,98 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Ուկրաինայի ժողովրդին, քանի որ նրանք շարունակում են պայքարել իրենց ինքնիշխանության համար», - ընդգծել է նախագահը: «Որպես այս պարտավորության մաս՝ ես հպարտ եմ հայտարարելու մինչ օրս անվտանգության աջակցության ամենամեծ հատկացման մասին՝ մոտավորապես 2,98 միլիարդ դոլար զենքի և սարքավորումների համար, որոնք տրամադրվելու են Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության միջոցով: Դա Ուկրաինային թույլ կտա ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր և զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և ռադարներ երկարաժամկետ ինքնապաշտպանության համար»:

Օգնության նոր փաթեթը գալիս է այն ժամանակ, երբ ԱՄՆ պաշտոնյաները նախազգուշացնում են, որ Ռուսաստանը կարող է առաջիկա օրերին նոր հարձակումներ ծրագրել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների և կառավարական օբյեկտների վրա:

«Վեց ամիս շարունակվող անդադար հարձակումները միայն ամրապնդեցին ուկրաինացիների հպարտությունը»,- ասել է Բայդենը։ «Այսօր և ամեն օր, ուկրաինացի ժողովրդի հետ միասին, մենք հայտարարում ենք, որ խավարը, որը մղում է ինքնավարության, չի կարող համեմատվել ազատության կրակի հետ, որը բոցավառում է ազատ մարդկանց հոգիներն ամբողջ աշխարհում»:

Հիշեցնենք, որ Բայդենի վարչակազմի որոշմաբ, ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է մոտ 10,6 միլիարդ դոլար՝ անվտանգության աջակցության շրջանակներում։

XS
SM
MD
LG