Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը ողջունում է ուկրաինական հացահատիկի արտահանման մեկնարկը սևծովյան նավահանգիստներից


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ

Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարության մեջ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ողջունում է Razoni առևտրային նավի միջոցով Օդեսայի նավահանգստից ուկրաինական հացահատիկի առաջին խմբաքանակի արտահանումը: Ավելի քան 26 հազար տոննա եգիպտացորենով բեռնված նավը շարժվել է դեպի լիբիական Տրիպոլիի նավահանգիստ: Սա հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման պայմանավորվածության շրջանակներում առաջին նավն է։

«Առաջին բեռնափոխադրումը Համատեղ կոորդինացիոն կենտրոնի (ՀՎԿ) կոլեկտիվ պայմանավորվածության արդյունքն է: Այն ստեղծվել է Ստամբուլում ՄԱԿ-ի (ՄԱԿ) հովանու ներքո և ներառում է Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ներկայացուցիչների: Իր ստեղծման օրվանից պայմանավորվող կողմերը, ՄԱԿ-ի աջակցությամբ, աշխատել են սույն նախաձեռնության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: Գլխավոր քարտուղարը ողջունում է այդ ջանքերը և երախտապարտ է Թուրքիային իր առաջատար դերի համար»,- ասված է ՄԱԿ-ի ղեկավարի մամլո քարտուղարի երկուշաբթի հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ։

Արտահանվել է Օդեսայի նավահանգստից ուկրաինական հացահատիկի առաջին խմբաքանակը
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

Գլխավոր քարտուղարը, ինչպես ասվում է հայտարարության մեջ, ակնկալում է, որ «սա կլինի ստորագրված նախաձեռնության շրջանակներում բազմաթիվ առևտրային նավերից առաջինը և կբերի այդքան անհրաժեշտ կայունություն՝ նպաստելով գլոբալ պարենային անվտանգությանը, հատկապես մարդասիրական տեսանկյունից առավել խոցելի շրջանակների համար»:

Այս նախաձեռնության մարդասիրական ոգուն համահունչ՝ Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) նախատեսում է Ուկրաինայից գնել 30,000 տոննա ցորեն և բեռնելուց հետո փոխադրել այն ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող նավով:

XS
SM
MD
LG