Մատչելի հղումներ

Նախագահ Բայդենի մոտ ախտորոշվել է COVID-19՝ մեղմ ախտանիշներով


Սպիտակ տան տվյալներով՝ նախագահը շարունակում է աշխատել

Նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է COVID-19-ի թեստավորման արդյուքում, հինգշաբթի հայտարարել է Սպիտակ տունը։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Բայդենն «կրկնակի պատվաստված է և ունի շատ թեթև ախտանիշներ։ Նա սկսեց ընդունել Պաքսլովիդ դեղամիջոցը։ Համաձայն CDC-ի առաջարկությունների՝ նա մեկուսացել է Սպիտակ տանը և այս ընթացքում կշարունակի կատարել իր բոլոր պարտականությունները։ Նա այսօր առավոտյան հեռախոսով կապի մեջ է եղել Սպիտակ տան աշխատակիցների հետ և պատրաստվում է այսօր առավոտյան մասնակցել Սպիտակ տան պլանավորված հանդիպումներին հեռախոսով և Zoom-ի միջոցով իր նստավայրից»:

Բայդենի առողջության վերաբերյալ լիարժեք թափանցիկություն ապահովելու համար Սպիտակ տունը ամենօրյա տեղեկություն կտրամադրի այդ հարցի վերաբերյալ:

Ըստ Սպիտակ տան՝ Բայդենը կաշխատի մեկուսացման մեջ, քանի դեռ չի ստացել թեստի բացասական արդյունք։

XS
SM
MD
LG