Բայդենի վարչակազմը կոչ է անում նոր զգուշություն ցուցաբերել ՔՈՎԻԴ-19-ի նկատմամբ՝ ընդգծելով պատվաստումների և ներսում դիմակներ կրելու կարևորությունը։
Նախազգուշացումը արվում է այն ժամանակ երբ վարակի երկու նոր տարբերակները սկսել են արագորեն տարածվել ամբողջ երկրում:
Վարակի նոր տարբերակները անվանվում են BA.4 և BA.5: Այս տարբերակները օմիկրոնից առաջացած ճյուղեր են, որը պատասխանատու է ԱՄՆ-ում վիրուսի լայնածավալ տարածման հարցում: BA.4 և BA.5 տարբերակները ավելի վարակիչ են, քան իրենց նախորդները:
«Այժմ պատվաստում ստանալը չի նշանակում, որ չեք կարող նաև պատվաստում ստանալ հետագայում՝ երբ առկա լինի նոր տարբերակների դեմ պատվաստանյութը: Իմ ուղերձը 50 և ավելի բարձր տարիքի մարդկանց համար շատ պարզ է: Եթե 2022 թվականին չեք ստացել պատվաստանյութ, խնդրում եմ գնացեք և պատվաստվեք հիմա: Դա կարող է փրկել ձեր կյանքը»,- ասել է Սպիտակ տան ՔՈՎԻԴ 19-ի հարցերով արձագանքման համակարգող Աշիշ Ջհան:
Դոկտոր Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ թեև նոր տարբերակները մտահոգիչ են՝ խթանիչների և դիմակների շնորհիվ երկիրն ունի գործիքներ, որոնք օգտակար են վարակի դեմ պայքարի հարցում:
Ըստ «Reuters» լրատվականի, Արտակարգ իրավիճակների կոմիտեն նույնպես նշել է, որ ՔՈՎԻԴ 19-ը շարունակում է մնալ համաշխարհային առողջապահական խնդիր:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևից վիրտուալ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ «ՔՈՎԻԴ 19-ը չի ավարտվել» և որ ահրաժեշտ է շարունակել կիրառել բոլոր հնարավոր մեթոդները վիրուսի դեմ պայքարի համար:
Հոդվածը պատրաստվել է « Reuters» լրատվականի և Սալեմ Սոլոմոնի նյութի հիման վրա: