Շուրջ 2,3 միլիարդ մարդ բախվում է պարենային անապահովության խնդրի, ասվում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նոր զեկույցում
Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ սովի, պարենային անապահովության և թերսնուցման բոլոր ձևերը վերացնելու նպատակի իրագործման հարցում աշխարհը հետընթաց է արձանագրել։ Գործակալությունը հրապարակել է ՝ «Պարենային անվտանգության և սնուցման վիճակը աշխարհում» վերնագրով 2022 թվականի զեկույցը։