Տաշքենդը հրաժարվել է ինքնավար մարզի ինքնավարության վերաբերյալ Սահմանադրության դրույթները փոխելու ծրագրերից
Անցյալ շաբաթ Ուզբեկստանի ինքնավար մարզում՝ Կարակալպակիայում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 243-ը։
Այս մասին հայտնում են Ուզբեկստանի իշխանությունները։ Սա միջինասիական երկրում վերջին 17 տարվա ընթացքում հուզումների ամենամեծ բռնկումն է։
Անվտանգության ուժերը ձերբակալել են 516 մարդու բողոքի ցույցերի ժամանակ, որոնք բռնկվել են Կարակալպակիայի ինքնավար հանրապետությունում՝ վերջինիս ինքնավարությունը սահմանափակելու ծրագրերի պատճառով, հայտնել է Ազգային գվարդիայի մամլո ծառայությունը՝ նշելով, որ ձերբակալվածներից շատերն ազատ են արձակվել։
Շաբաթ օրը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոյևը հրաժարվել է Սահմանադրության հոդվածները փոխելու ծրագրերից, որոնք վերաբերում են Կարակալպաքստանի ինքնավարությանը և նրա անջատման իրավունքին։ Նա նաև արտակարգ դրություն է մտցրել ինքնավար մարզում մեկ ամիս ժամկետով։
Պաշտոնական հաղորդագրությունները նշում են, որ ուրբաթ օրը ցուցարարները երթով անցել են շրջանի մայրաքաղաք Նուկուսով և փորձել գրավել տեղական իշխանությունների շենքերը:
Գլխավոր դատախազության տվյալներով՝ բախումների ժամանակ ստացած «ծանր վնասվածքներից» մահացել է 18 մարդ։ Կան հարյուրավոր վիրավորներ:
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա