Ղազախստանի Ալմաթի քաղաքի մոտակայքում կործանվել է երկրի ավիաուղիներին պատկանող մարդատար մի օդանավ:
«SCAT» ավիաընկերությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ իրեն պատկանող օդանավերից մեկը, որը կատարում էր Կոքշետաու – Ալմաթի թռիչքը՝ տեղափոխելով 15 ուղևոր և անձնակազմի հինգ ներկայացուցիչ, վատ եղանակային պայմանների հետևանքով վթարի է ենթարկվել ուղևորության ավարտին մոտ:
Ավիաընկերությունը հայտնել է, որ, նախնական տեղեկությունների համաձայն, ավիավթարի հետևանքով օդանավում եղած մարդկանցից որևէ մեկը չի փրկվել:
Ղազախստանում օդանավի երեքշաբթի օրը տեղի ունեցած վթարն արդեն երկրորդն է՝ անցյալ ամսվանից: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբեր ամսին Ղազախստան հարավում գտնվող Շիմքենթ քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել ռազմական տրանսպորտային մի օդանավ: Ավիավթարի հետևանքով զոհվել էին օդանավում գտնվող 27 մարդկանցից բոլորը: