Մատչելի հղումներ

 
Թուրքիան պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ էներգետիկ կախվածության պատճառով

Թուրքիան պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ էներգետիկ կախվածության պատճառով


Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումն ավելի շատ վնաս կհասցնի թուրքական տնտեսությանը, քան ռուսականին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոչհչդական Իբրահիմ Քալին։

Անկարան պաշտպանում է իր շահերը, հետևաբար, չմիացավ այն սահմանափակումներին, որոնք շատ երկրներ կիրառեցն Ռուսաստանի դեմ Ուկրաինայի վրա հարձակումից հետո։ Ըստ Քալիի՝ Արեւմուտքը հասկացել է այս դիրքորոշումը։

Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ Անկարան կախված է էներգակիրների դրսի աղբյուրներից, ուստի «Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնում է այնպես, ինչպես Իրանի հետ»։

Արևմտյան երկրները պատժամիջոցների վեց փաթեթ են կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի տարածք զինված ներխուժումից հետո։ Ի թիվս այլ սահմանափակումների, որոշ երկրներում էմբարգո են դրվել ռուսական էներգետիկ ռեսուրսների վրա:

Սպասվում է, որ մոտ ապագայում մցվի նաև Ռուսաստանից ոսկու ներկրման արգելք։ Վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքով՝ արգելքը կհարվածի ռուս օլիգարխներին, որոնք վերջերս իրենց ակտիվները վերածել են ոսկու, և «Պուտինի պատերազմական մեքենային»։

Հոդվածը պատրաստվել է Ազատոություն ռադիոկայանի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG