Մատչելի հղումներ

Բլինքեն. Այսօր աշխարհում արձանագրվում է պատմության մեջ փախստականների ամենամեծ թիվը


Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ աշխարհն աննախադեպ հումանիտար ճգնաժամ է վերապրում։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, ուր նշել է. «... Մենք արձանագրում ենք աննախադեպ հումանիտար ճգնաժամ ամբողջ աշխարհում, որը հանգեցրել է պատմության մեջ ամենամեծ թվով փախստականների», - հայտարարել է Բլինքենը։

«Անցյալ ամիս մենք հասանք ողբերգական հանգրվանի. աշխարհում ավելի քան 100 միլիոն մարդ բռնի տեղահանված է», - շարունակել է նա:

«Միացյալ Նահանգները հումանիտար օգնության, դիվանագիտության և փախստականների վերաբնակեցման միջոցով առաջնորդ է հանդիսանում խիզախ և տոկուն մարդկանց օգնելու հարցում, ովքեր ստիպված են փախչել հալածանքներից՝ անվտանգություն գտնելու համար», - ասել է Բլինքենը:

«Մենք գնահատում և հարգում ենք փախստականների ուժն ու տոկունությունը: Մեր հանձնառությունը խոցելի բնակչությանը (պաշտպանելու) հարցում անսասան է»,- ընդգծել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը։

ԱՄՆ-ը մարդասիրական օգնության աշխարհի ամենամեծ դոնորն է, որը տրամադրել է ավելի քան 13 միլիարդ դոլար 2021 թ. ֆինանսական տարվա ընթացքում, նշվում է հայտարարության մեջ։

«Սակայն կարիքները զգալի են, և մենք կոչ ենք անում դոնոր համայնքին ավելացնել ներդրումները՝ աջակցելու փախստականներին և այլ խոցելի խմբերին ամբողջ աշխարհում», - ասել է պետքարտուղարության ղեկավարը:

XS
SM
MD
LG