Մատչելի հղումներ

Փախստականության խնդիրը՝ Ժնեւի միջազգային վեհաժողովում


Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում երկուշաբթի օրը մեկնարկեց ՄԱԿ-ի Փախստականության հարցերով համաշխարհային վեհաժողովը, որին մասնակցում են 1ՕՕ երկրների նախարարներ, հազարավոր պատվիրակներ։ Վեհաժողովի նպատակը տեղահանված տասնյակ միլիոնավոր անձանց օգնությունը կազմակերպելն է ու համակարգելը։

Այսօր էլ ամեն օր հազարավոր փախստականներ են շարունակում հեռանալ իրենց երկրներից ու բնակություն հաստատում օտար ափերում։ Տարբեր երկրներում կառուցված ժամանակավոր ճամբարներում նրանց թիվը շարունակում է աճել։
ՄԱԿ-ի տվյալներով, այսօր աշխարհում կա պարտադրաբար տեղահանված մոտ 71 միլիոն մարդ, եւ որ հատկապես հարուստ երկրները բավարար աշխատանք չեն կատարում այս խնդիրը լուծելու ուղղությամբ։ 2Օ15 թվականին աշխարհը ցնցվեց սիրիացի երեք տարեկան տղայի ծովում խեղդամահ եղած տղայի լուսանկարներով։
Փախստականներին ընդունելու խնդիրը միայն Եվրոպայում չէ, որ խորանում է։ Ռոհինջյա 75Օ հազար փախստականներ այսօր ապաստան են գտել Բանգլադեշի ճամբարներում՝ խուսափելով Մյանմարում իրենց դեմ սկսված բռնություններից։
Աշխարհում փախստականների ընդհանուր թվի կեսից ավելին այսօր գտնվում է Աֆրիկայի Սահարայի անապատից հարավ գտնվող երկրներում։ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, Նիգերիայում, Հարավային Սուդանում, Բուրունդիում ու Եմենում շարունակվող հակամարտությունների արդյունքում 18 միլիոն մարդ է լքել տներն ու հայրենիքը։ Չորս միլիոն մարդ է քաղաքական խորը ճգնաժամի արդյունքում հեռացել Վենեսուելայից։
Ինչպես ՄԱԿ-ի փախստականության հարցերով գործակալությունն է տեղեկացնում, փախստականներին օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ունեն եւս 3 եւ կես միլիարդ դոլարի կարիք։ Այսինքն՝ հատկացվող օգնությունը կազմում է միայն 57 տոկոսը։ Գործակալությունը հույսեր է փայփայում, որ Ժնեւի վեհաժողովն ինչ որ կերպ կփորձի լուծում գտնել այս հարցում։

Սակայն գործակալության ղեկավար անձանց հույսերը երբեմն թվում են լավատեսական այն առումով, որ փախստականության ճգնաժամը գրեթե ցույց չի հարթվելու միտումներ։

XS
SM
MD
LG