Մատչելի հղումներ

Ուկրաինայից փախստականների հոսքը կարող է թուլացնել լարվածությունը ԵՄ-ի աշխատաշուկայում


Ուկրաինացի փախստականների հոսքը Եվրամիություն կարող է աստիճանաբար նվազեցնել աշխատուժի պակասը եվրագոտու երկրներում, քանի որ այս փախստականներից ոմանք, ամենայն հավանականությամբ, ընդմիշտ կմնան այդ երկրներում: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Եվրոպական կենտրոնական բանկը։

Մոտ յոթ միլիոն մարդ է ռուսական ներխուժման սկզբից ի վեր հեռացել Ուկրաինայից: Նրանցից շատերը հույս ունեն կայուն ու մշտական աշխատանք գտնել Եվրամիության երկրներում:

‘’Մինչ այժմ բոլոր հաշվարկների համաձայն, եվրագոտու աշխատուժի միջին աճը կկազմի 0,2-0,8%’’, ասված է ԵԿԲ-ի հոդվածում:

Գործազրկության ռեկորդային ցածր մակարդակի պայմաններում եվրագոտին բախվում է աշխատուժի աճող պակասի հետ, եւ փախստականների ներհոսքը կարող է «մի փոքր մեղմել» աշխատաշուկայի լարվածությունը», - նշում է ԵԿԲ-ը:

Սակայն նույն հոդվածի համաձայն, «Աշխատաշուկայում առկա որոշ խոչընդոտներ կարող են կասեցնող դեր խաղալ փախստականների համար, ինչը կարող է դժվարացնել նրանց ինտեգրումը ընդունող երկրների աշխատաշուկաներում’’:

''Ռոյթերս''

XS
SM
MD
LG