Մատչելի հղումներ

Ուկրաինական պատերազմը շարունակվում է 100 օր


«Մենք կապառազմականացնենք, կապանացիստականացնենք Ուկրաինան և պատասխանատվության կենթարկենք նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ», փետրվարի 24-ին պատերազմ սկսելու օրը հայտարարել էր Պուտինը:

Ինքնիշխան եվրոպական պետությունը հայտնվեց 1945 թվականից ի վեր պատերազմական ամենածանր կացության մեջ:

100 օր է անցել Ուկրաինայում պատերազմից, ու դեռ վերջը չի երեւում
please wait

No media source currently available

0:00 0:02:48 0:00

64 կիլոմետրանոց ռուսական զրահապատ շարասյունը հյուսիսից մոտեցավ Կիևին: Սակայն շատ շուտով, մարտավարական սխալների պատճառով առաջխաղացումը դեպի Կիև կանգ առավ: Պատճառներից մյուսն ուկրաինացիների համառ դիմադրությունն էր:

Ապրիլին ռուսական ուժերը նահանջում էին մայրաքաղաքից: Բուչայի նման քաղաքներում առաջխաղացող ուկրաինական ուժերը բացահայտեցին քաղաքացիական զանգվածային գերեզմաններ: Ռուսաստանը պնդում է, որ ապացույցները շինծու են:

«Սրանք ռազմական հանցագործություններ են, և դրանք աշխարհը կճանաչի որպես ցեղասպանություն», հայտարարեց Ուկրաինայի նախագահ Զելենսկին:

Դաժանությունները ստիպեցին ՆԱՏՕ-ին և արևմտյան երկրներին ուժեղացնել իրենց տեղակայումները Արևելյան Եվրոպայում և ավելացնել զենքի մատակարարումները Ուկրաինային: Միացյալ Նահանգները մինչ այժմ խոստացել է 53 միլիարդ դոլարի ռազմական, տնտեսական և հումանիտար օգնություն:

«Մենք որոշել ենք զարկ տալ մեր օգնությանը, որպեսզի Ուկրաինան հաղթի Ռուսաստանին», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլթենբերգը:

Պատերազմի պատճառով մինչ այժմ մոտ 6 միլիոն մարդ է ՈՒկրաինայից հեռացել այլ երկրներ: Եվս 8 միլիոնը ներքին տեղահանվածներն են:

Լաֆբորոյի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Աֆզար Աշրաֆի խոսքերով, «Քաղաքացիական տարածքների գնդակոծումը և մեծ թվով քաղաքացիական բնակչության դուրս մղումը կարող է լինել ռուսական ծրագրի մի մասը»:

Այս ընթացքում Արևմտյան պատժամիջոցները մեծապես ճնշեցին Ռուսաստանի տնտեսական օղակը՝ դառնալով նրա արժույթի կտրուկ անկման պատճառ:

Հանդիպելով աճող ռազմական կորուստների՝ Ռուսաստանն իր ուժերը տեղափոխեց դեպի արևելյան Դոնբասի շրջան։ Մարիուպոլի ռազմավարական նավահանգիստը ավերվել է։ Տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ զոհվել են այստեղ։

ԱՄՆ-ը շուտով կսկսի հեռահար հրետանի տրամադրել Ուկրաինային, ինչը Կիևը վաղուց էր պահանջում:

100 օրը բոլորած հակամարտությունն արդեն իսկ խարխլել է եվրոպական անվտանգությունը։ Թուրքիայի կողմից կազմակերպված խաղաղության բանակցությունները փակուղի են մտել. Եվ բոլոր կողմերն են այսօր վստահաբար ասում, որ այս պատերազմը երկարատեւ է լինելու:

''Ամերիկայի Ձայն''-ի հայկական ծառայություն

XS
SM
MD
LG