Մատչելի հղումներ

Մինչեւ խաղաղության բանակցությունները ՆԱՏՕ-ն ցանկանում է, որ Ուկրաինան հայտնվի ուժեղ դիրքերում


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դեմ է արտահայտվել հրթիռային ռուսական թիրախներին հեռվից հարվածելու ունակ հրթիռային համակարգեր առաքելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հրատապ կոչերին: «Մենք չենք պատրաստվում Ուկրաինա ուղարկել հրթիռային համակարգեր, որոնք կարող են հարվածել Ռուսաստանին», ասել է նախագահ Ջո Բայդենը:

Բայց քանի որ Ռուսաստանը առաջ է շարժվում դեպի արևելյան ուկրաինական քաղաքներ, Բայդենը որոշ չափով փոխել է մտադրությունը եւ խոստացել Կիեւին տրամադրել 700 միլիոն դոլարի համարժեք ավելի հեռահար հրթիռայիթ համակարգեր: Այս համակարգերն ուկրաինական կողմին կտան առավել ճշգրտությամբ հիմնական թիրախներին հարվածելու հնարավորություն: Միջին հեռահարության խոստացված հրթիռային համակարգերը կարող են անցնել մոտ 70 կիլոմետր։

Ուկրաինան կստանա ավելի հեռահար զենքեր ընդդեմ Ռուսաստանի
please wait

No media source currently available

0:00 0:02:08 0:00

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է. ‘’Ուկրաինացիները մեզ երաշխիքներ են տվել, որ չեն օգտագործի այդ համակարգերն ընդդեմ Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների’’։

Չորեքշաբթի օրը Կրեմլը մեղադրել է ԱՄՆ-ին «կրակի վրա յուղ լցնելու» մեջ: Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի խոսքերով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, որը սկսել է մահաբեր գործողություններն ու ավերածությունները: «Նախագահ Պուտինը թույլ տվեց ռազմավարական սխալ, երբ լիովին թերագնահատեց ուկրաինացի ժողովրդի և ուկրաինական բանակի ուժն ու կամքն, ինչպես նաեւ երկիրը պաշտպանելու կարողությունը: Պուտինը թերագնահատեց ՆԱՏՕ-ի, ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների միասնությունը», ասել է նա:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Բեռլինը նույնպես Ուկրաինային կտրամադրի ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգ, որը կարող է պաշտպանել «մեծ քաղաքները ռուսական օդային հարձակումներից»:

Չորեքշաբթի, օրը ելույթ ունենալով Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ պարզ չէ, թե ինչպես և երբ կավարտվի այս հակամարտությունը, բայց հաստատ է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է Ուկրաինային տեսնել ուժեղ դիրքում, երբ սկսվեն խաղաղության բանակցությունները:

XS
SM
MD
LG