Մատչելի հղումներ

Բայդեն. Ուկրաինային չենք տրամադրի հրթիռային համակարգեր, որոնք կհարվածեն Ռուսաստանի տարածքին 


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրն ասել է, որ որոշել է Ուկրաինային տրամադրել «ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր և զինամթերք»՝ օգնելու պայքարել ռուսական ներխուժման դեմ, որն ընթանում է արդեն չորրորդ ամիսը:

Բայդենը The New York Times-ում հրապարակված իր հոդվածում գրել է, որ ԱՄՆ-ն օգնել է Ուկրաինային զենքով և զինամթերքով, որպեսզի վերջինս ամրապնդի իր դիրքերը մարտի դաշտում և, ի վերջո, Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ բանակցություններում:

Ի պատասխան լրագրողի հարցին, կապված հեռահար հրթիռային համակարգեր Ուկրաինային տրամադրելու հետ, նախագահն արձագանքեց.

«Մենք չենք պատրաստվում Ուկրաինա ուղարկել հրթիռային համակարգեր, որոնք կարող են հարվածել Ռուսաստանի տարածքին»:

Նախագահ Բայդենը իր հոդվածում երեքշաբթի օրը գրել է, որ չի ձգտում պատերազմել Ռուսաստանի դեմ։

Associated Press-ը, վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին, ասում է, որ սպառազինությունների նոր փաթեթը, որը մանրամասն կներկայացվի չորեքշաբթի օրը, ներառում է միջին հեռահարության հրթիռներ, որոնք կարող են անցնել մոտ 70 կիլոմետր:

Պաշտոնյաները նաև նշում են, որ Ուկրաինան երաշխիքներ է տվել, որ իր ուժերը հրթիռներ չեն արձակի Ռուսաստանի տարածք:

XS
SM
MD
LG