Մատչելի հղումներ

Սպիտակ տունը G7-ի ղեկավարների հետ կքննարկի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները


G7-ի գագաթնաժողով Բրյուսելում
G7-ի գագաթնաժողով Բրյուսելում

Նախագահ Բայդենի հայտարարությունը հետևել է Եվրոպական հանձնաժողովի առաջարկին պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ, որը ներառում է նավթի փուլային էմբարգո

Նախագահ Բայդենը մտադիր է այս շաբաթ G7-ի առաջնորդների հետ քննարկել Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների կիրառումը Ուկրաինա ռազմական ներխուժման պատճառով:

Ջո Բայդենն այս մասին ասել է չորեքշաբթի օրը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցների կիրառմանը։

«Այս շաբաթ G7-ի անդամների հետ կխոսեմ այն մասին, թե ինչ ենք անելու և ինչ չենք անելու», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Միացյալ Նահանգների հետագա քայլերի վերաբերյալ՝ կապված այն բանի հետ, որ Եվրամիությունը ներկայումս դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցների փաթեթը, ներառյալ նավթի փուլային էմբարգոն:

Reuters-ի վերլուծաբանները նախագահի խոսքերը կապում են այն փաստի հետ, որ Մոսկվան ուժեղացնում է հարձակումը Դոնբասում և օդային հարվածները Ուկրաինայի արևմտյան քաղաքների վրա։

Ռուսաստանի Դաշնության այս գործողությունների մասին չորեքշաբթի հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված պատժամիջոցների նոր՝ վեցերորդ փաթեթը նախատեսում է ռուսական երեք խոշոր բանկերի, այդ թվում՝ ամենամեծի՝ Սբերբանկի, անջատում SWIFT միջբանկային տեղեկատվության փոխանցման միջազգային համակարգից, ինչպես նաև հրաժարում ռուսական նավթի ներկրումից վեց ամսվա ընթացքում, իսկ մինչև տարեվերջ՝ ռուսական նավթամթերքներից:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG