Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում աբորտն արգելելու Գերագույն դատարանի մտադրությունը


Համաձայն Politico խմբագրատան կողմից ձեռքբերված տեղեկությունների, ԱՄՆ-ի Գերագույն դատարանը պատրաստվում է մի քանի ամսից բեկանել 1973 թվականին ընդունված այն օրենքը, որը կանանց տալիս է հղիությունն արհեստական կերպով ընդհատելու իրավունք: Ըստ նույն տեղեկությունների, Գերագույն դատարանը մտադիր է այդ մասին որոշում կայացնելու իրավունքը հանձնել նահանգներին:

Ամերիկյան համալսարանից Ջեսիկա Ուոթերսը Սկայպի միջոցով ասում է, որ այդ դեպքում երկրի հիսուն նահանգներից մոտ 28-ում կարող են անմիջապես արգելվել աբորտները: Եվ եթե որոշում կայացնելու իրավունքը տրվի նահանգներին, դրա արդյունքում կտուժի մոտ 36 միլիոն կին, ասում են վերլուծաբանները: Ինչպես օրինակ նրանցից Լորա Մեյերսն է ասում Սկայպի միջոցով,

«Դա անհամաչափորեն կազդի աղքատ կանանց վրա: Ավելի մեծ հնարավորություններ ունեցող կանայք արհեստական ընդհատումներ իրականացնելու նպատակով օդանավով կայցելեն այլ նահանգներ, իսկ դրա հնարավորությունը չունեցող կանայք ստիպված կլինեն կրել այդ դաժան ծանրությունը’’, ասում է նա:

Գերագույն դատարանի կողմից նման որոշում կայացնելու մտադրությունը դառնում է նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ պայքարի մի նոր ոլորտ: Իսկ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը կողմ է, որ աբորտները օրինական լինեն շատ, նույնիսկ` բոլոր դեպքերում:

Արամ Վանեցյան

Փաթսի Վիդակուսվարա

XS
SM
MD
LG